Հոկտեմբերի 1-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կնախագահի Ռուսաստանը

Ռուսաստանը հոկտեմբերի 1-ից կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս ամիս կարող է ավարտվել նաև ՄԱԿ-ի գլխավոր նոր քարտուղարի ընտրության գործընթացը:

ԱԽ-ի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, որի ժամանակ կհամաձայնեցվի հոկտեմբերի ընթացքում կատարվելիք աշխատանքային ծրագիրը։  Այս պահին պլանավորված է մոտ 20 նիստ:

Հիմնական թեմաները, որոնցով կզբաղվի ԱԽ-ն հոկտեմբերին, կլինեն Աֆրիկայում առկա կոնֆլիկտները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը՝ Սիրիա, Լիբանան, Եմեն և այլն:

Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումը կլինի տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի հետ ՄԱԿ-ի համագործակցության շուրջ բանավեճը, որը կկայանա հոկտեմբերի 28-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:  Իսկ եռամսյակային բաց բանավեճերը մերձավորարևելյան հակամարտության կարգավորման թեմայով նախատեսված է հոկտեմբերի 19-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում