Քերին թույլատրել է Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահական ընտրություններին. NYT

The New York Times պարբերականի «ձեռքի տակ» է հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և մի խումբ սիրիացիների հանդիպման ձայնագրությունը: Փակ դռների հետևում կայացած հանդիպմանն այլ հարցերի թվում  շոշափվել է նաև Սիրիայում նախագահական ընտրությունների հարցը, հաղորդում է kommersant.ru-ն:

Ջոն Քերին ընդգծել է, որ ընտրագործընթացը կազմակերպվելու է Արևմուտքի և ՄԱԿ-ի աջակցությամբ, և որ այն տեղի է ունենալու  խստագույն մոնիտորինգի պայմաններում:

Միաժամանակ, ինչպես կարելի է հասկանալ ձայնագրությունից, հանդիպմանը ներկա սիրիացիներին զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ նախագահական ընտրություններին չի բացառվում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը:

Եվ սա այն բանից հետո, երբ Բարաք Օբաման պահանջում էր նրա հրաժարականը, նկատում է The New York Times-ը:

2015-ի վերջին ԱՄՆ-ը պատրաստ էր ԻՊ-ի դեմ պայքարում ճանաչել սիրիական բանակին որպես դաշնակցի՝ երաշխիքների դիմաց, որ Ասադը տեսանելի ապագայում թողնելու է Սիրիայի նախագահի պաշտոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում