ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և ակտիվորեն աշխատելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` կողմերի համար լուծման  ընդունելի տարբերակ գտնելու համար»,– գրել է Ուորլիքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում