Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա և երկիրը դուրս բերի ծայրահեղ ծանր իրավիճակից

Արսեն Սանամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Արդեն երկար ժամանակ ա, որ բոլոր քաղաքական ուժերը խոսում են այն մասին, որ հայկական քաղաքական տնտեսական կյանքը գտնվում ա ծայրահեղ ծանր վիճակում:

Բոլորն այդ մասին խոսում են, և ոչ ոք չի մտաբերում թե ինչու: Բանն այն է, որ իշխանությունը իրենց ձեռքում պահող հանրապետականները ոչ մի կերպ չեն կարողանում մեր երկրի բնակչությանը գոնե նվազագույն պահանջներով բավարարեն: Ամեն օր հազարավոր մարդիկ են գնում մեր երկրից, գյուղերն ու քաղաքները դատարկվում են, և ոչ ոքի մտքով չի անցնում, որ այս ամենի պատասխանատուն հանրապետականներն են, այս ամենի պատասխանատուն սրա-նրա համար ընդդիմություն խաղացող քաղաքական աղբերն են, որ ամբիոններից գոռգոռում են, կաբինետներում տակից սիրում միմյանց:

Երեկ նայում եմ, որ Գագիկ Ծառուկյանը 5000 ընտանիքների հոգսից ազատելու համար սեփական շահը դնում է մի կողմ: Գագիկ Ծառուկյանի նման մարդուն, ով ամեն օր բարիք է ստեղծում, ամեն օր իր ստեղծած աշխատատեղերով ընտանիքներ են պահվում, նրա ղեկավարած օլիմպիական կոմիտեն 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ բերեց: ՉԻ եղել մի դեպք, որ Գագիկ Ծառուկյանը վատ բան անի, զբաղվի թալանով, հակառակը, բոլորին օգնել է , իր հիմնադրամով հարյուր հազարավոր մարդիկ են օգնություն ստացել, ուսանող, թե բանվոր , շինարար, թե գիտնական, արվետսագետ, թե երգիչ. չկա մի ոլորտ, որտեղ Գագիկ Ծառուկյանը օգնած չլինի:

Հիմա, երբ երկիրը արդեն անդունդում է, երբ քաղաքական դաշտում բոլորը զրկված են հեղինակությունից, մի բան պարզ ա, որ ժամանակն ա, և պետք ա Գագիկ Ծառուկյանը վերադառնա, վերադառնա և իր ունեցած լուման ներդնի երկիրը այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում