Ճանաչված օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Ֆրեզնոյի հայկական եկեղեցում կկատարի հայկական հոգեւոր երգեր

Հանրաճանաչ հայազգի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը նոյեմբերի 4-ին Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական առաքելական եկեղեցում կկատարի հայկական օրհներգեր եւ ներբողներ:

Բայրաքդարյանը ոգեշնչվել էր հայկական հոգեւոր երգերի կատարմամբ դեռեւս երկու տարի առաջ: Համերգներից մեկի ժամանակ նա կատարեց 5-րդ դարի հայկական հոգեւոր 18 օրհներգ, այդ թվում ` «Խնկի ծառին», «Ուր ես, մայր իմ», «Աստվածածին երկնային» եւ այլն:

Միջոցառմանը կհաջորդի Բայրաքդարյանի «Մայր լուսո» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում։ Հանդես է եկել Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, այնուհետև տեղափոխվել է Կանադա, շարունակել է երգել Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում։ 1997 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների և մրցանակների՝ Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոսկե մեդալի և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում