Իրանում նավթի օրական արդյունահանումը գերազանցել է 4 մլն բարելը

Իրանում նավթի օրական արդյունահանումը հաղթահարել է 4 միլիոն բարելի սահմանագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի ազգային նավթընկերության ղեկավար Ալի Քարդորը:

«Ներկայում մեզ վրա ճնշում է գործադրվում նավթարդյունահանման ծավալների հարցում: Բայց, չնայած դրան, չնայած բարդ ու լարված բանակցություններին, մենք կարողացանք հաղթահարել նավթարտադրության 4 մլն բարելի սահմանագիծը»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում