AM | RU
USD
EUR
RUB

Ստեփանակերտում առաջին անգամ հյուրընկալվել է «Գութան» երգի-պարի փառատոնը

 
 

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ «Գութան» ազգագարական երգի-պարի փառատոնը, որ հիմնադրել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ՝ նպատակ ունենալով մոռացությունից փրկել և նոր կյանք տալ մեր ազգային մշակույթին, մեր ավանդական երգ ու պարին և մեր հոգևոր արժեքներին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Փառատոնի մեկնարկը տրվեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքով. «Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել էր մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից Արցախին օգնության հասած հայորդիների, ովքեր վերահաստատեցին մեր միասնական կամքի և ոգու ուժի անպարտելիությունը, իսկ այսօր նույն տեղում՝ Վերածննդի հրապարակում, համախմբվել են հայկական ազգագրական լավագույն համույթները, մեր մշակույթի, ազգային արվեստի ասպետները, ովքեր եկել են վերահաստատելու մեր ազգային ինքնության վերածնունդը, եկել են անկախ Արցախ՝ նոր սերնդին ի պահ տալու մեր հազարամյա ավանդական երաժշտարվեստն իր հայկական հենքով, իր առանձնահատկություններով և բազմազանությամբ: Մենք արմատներով ենք հզոր, ուրեմն և պիտի թույլ չտանք կտրել մեզ մեր արմատներից»,- ողջույնի իր խոսքում նշել է Նարինե Աղաբալյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ամուր են պահում այդ կապը:

Հայկական մշակութային ժառանգության պահպանման զարգացման և Արցախի մշակութային կյանքում նշանակալի ավանդի համար «Գութան» ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը պարգևատրվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով, Արցախում փառատոնի ծրագիրը ֆինանսավորելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ շնորհակալագրով: Շնորհակալագրեր հանձնվեցին նաև բոլոր մասանակից համույթներին:

Ելույթ են ունեցել «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք», «Տավրոս», «Նուբար» երգի-պարի համույթները՝ ներկայացնելով Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ, ցուցադրվել են հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնն անցկացվում է 2014-ից թվականից: Արցախում փառատոնն առաջին անգամ է հյուրընկալվում:

Լրահոս
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan