AM | RU
USD
EUR
RUB

Վիգեն Սարգսյանը ռուսների համար ընկալելի ֆիգուր է, իսկ Ասադը մնում է որպես լրջագույն խաղացող. Ալեքսանդր Իսկանդարյան

Սիրիական ճգնաժամի սկսումից արդեն 1-2 տարի հետո եղան միջազգային փորձագետներ, որոնք կանխատեսեցին՝ Սիրիային «բալկանացում» է սպասվում: Մի առիթով ՀՀ-ում նման տեսակետ հայտնեց նաև աստվածաբան Վարդան Խաչատրյանն՝ ակնարկելով, որ «բալկանացումն» արևմտյան պրոյեկտ է. Արևմուտքին ձեռնտու է փոքր պետությունների առկայությունը:

Այսօր Times.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ըստ էության համաձայնեց՝ «բալկանացում»՝ նշանակում է, որ նախկին տեսքով պետական միավորն այլևս գոյություն չունի՝ փլուզվել է, և սկսվել է երկարատև անկայուն շրջան:

-Այո, Սիրիան դե ֆակտո փլուզվել է. նախկին տեսքով երկիրն այլևս հնարավոր չի լինելու վերականգնել: Նույնն Իրաքի դեպքում է: Այո, չափազանց լուրջ ապակայունացման խնդիր կա դեպի առավել հարավ: Լիբիան որպես իրական միասնական պետություն գոյություն չունի: Հայաստանի բախտը շատ ուժեղ բերել է, որ գտնվում է 400 կմ հեռավորության վրա. եթե ուղիղ սահման ունենայինք այս տարածաշրջանի հետ, ապա ամեն ինչ շատ վատ կլիներ մեզ համար: Բայց մեր և այդ տարածաշրջանի միջև գտնվում է Թուրքիան, Իրանը, որոնք անկախ ամեն տեսակ խնդիրներից, խնդրահարույց իրավիճակից, ամեն դեպքում, կայացած պետություններ են և զսպում են իրենց սահմանին մոտ ստեղծված անկայուն վիճակը: Իհարկե, երբեմն որոշակի խաղեր են տանում տարածաշրջանում, բայց կրկնում եմ՝ այս «միջնապատը» մեզ հետ է պահում ուղիղ ներգրավվածությունից սիրիական հակամարտությանը:

-Այսինքն՝ Հարավային Կովկասին «բալկանացում» չի սպառնում: Իսկ ի՞նչ զարգացումներ սպասել ռուս-ամերիկյան Սիրիայի հարցով համագործակցության, բանակցությունների խզումից:

-Ռուս-ամերիկյան մրցակցություն կա Սիրիայում, բայց ոչ միայն, մենք դա գիտենք. այն առկա է Ուկրաինայում, ՌԴ-Եվրոպա հարաբերությունների հարթությունում, հետխորհրդային տարածքում: Սիրիան ընդամենը մեկ օրինակ է: Այստեղ լուրջ դիմադրություն կա, կսրվի այն, թե՞ ոչ, պետք է սպասել ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունների արդյունքներին, թեպետ չեմ կարծում, որ ընտրությունից հետո կտրուկ փոփոխություն կլինի:

-Օրեր առաջ The New York Times պարբերականը հայտարարեց, թե իր «ձեռքի տակ» է հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և մի խումբ սիրիացիների հանդիպման ձայնագրությունը, որտեղ Քերին չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահական ընտրություններին:

-Այստեղ խնդիրը Քերին չէ, և քանի դեռ Ասադը լուրջ խաղացող է, սրա հետ հաշվի չնստել չի կարելի: Դեռ նա մնում է այդպիսին, եթե դիրքի թուլացում լինի, նոր միայն նրա հետ հնարավոր է հաշվի չնստել: Այսօր կրկնում եմ՝ Սիրիայի ներքին քաղաքական դաշտում Ասադը լրջագույն խաղացող է, ուստի ԱՄՆ-ը ստիպված է սրա հետ հաշվի նստել: Երկրորդ՝ Ասադի դիրքերի պահպանումը Ռուսաստանի կողմից իր իսկ առջև դրված խնդիրներից է՝ միայն որպես խաղացողի, ոչ ամբողջ Սիրիայի...

- Տեղափոխվենք ՀՀ ներքաղաքական, պաշտպանական հարթություն. համաձա՞յն եք այն դիտարկումների հետ, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը դժվար ընկալելի կլինի Ռուսաստանի համար, և որ այս նշանակումը նպատակ էր հետապնդում հավասարակշռություն մտցնել Հայաստանի՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում:

-Չի կարելի նման բան ասել. նա սովորել է ՌԴ-ում՝ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, աշխատել է ռուսների հետ: Մամուլը չափազանցնում է: Որևէ խդիր չկա և Վիգեն Սարգսյանը շատ լավ էլ կաշխատի ռուսների հետ, ինչն արել է, բայց այլ մակարդակում: Բնականաբար, կաշխատի նաև ամերիկացիների հետ՝ պաշտպանության նախարարի գործառույթների շրջանակում: Իհարկե, ավելի շատ և սերտ Ռուսաստանի հետ ենք աշխատելու:

-Սեյրան Օհանյանի պաշտոնազրկումն արտաքին պատճառներ ուներ, թե՞ միայն ներքին էր:

-Այն, որ Սեյրան Օհանյանը պիտի հեռանար, պարզ էր շատ ավելի վաղ՝ պաշտպանության նախարարության ներսում շատ բաներ էին տեղի ունենում: Այնպես որ անսպասելի բան չկար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լրահոս
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով «Ժողովուրդ». Ոստիկանության և Քննչական կոմիտեի միջև ներքին լարվածության արդյունքում տուժում է քաղաքացին «Ժամանակ». Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի «Հայկական ժամանակ». Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցի փակման պատճառով աշակերտ ունեցող ընտանիքները տեղափոխվել են Մեծավան գյուղ «Ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում «Հրապարակ». «Փարավոն»-ում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Bloomberg-ը հայտնել է պաշտոնյաներ եւ հետախույզներ վարձելու Facebook-ի պլանների մասին ԵՄ-ն կոչ է արել Թրամփին՝ կատարել Իրանի հետ գործարքը հանուն ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության Մարիամի` Սալվադոր Դալիից ստացած «ժառանգությունն» ու պատահական ծնված հոբբին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հետ Ռազմական ինժեներները ՀԱՊԿ զորավարժություններից հետո սկսել են «Ալագյազ» զորավարժարանը պայթունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքներ Պայմանավորվել ենք միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր ԱԻՆ-ը զգուշացնում է. Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել Դավիթ Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում Նախագահ Սարգսյանը Ժնևում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է. Արա Բաբլոյանի ելույթը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները Անկախացումից ի վեր հայկական մամուլը և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ է ունեցել. այսօր Հայկական մամուլի օրն է Մեկնարկել է Սարգսյանն-Ալիև առանձնազրույցը Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փոթորիկի լուրերից հետո աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել զգուշավորությունից ելնելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները «Արմենպրես»-ի տնօրենը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի նիստին ԱԻՆ-ը հերքում է Երևանում փոթորիկի մասին տեղեկությունները Նախարար Վարդան Արամյանը շարունակել է հանդիպումները Վաշինգտոնում ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև. կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը Նոր վարկով ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու համաձայնագիրը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության ՏԻՄ ընտրություններ. Արտաշատում և Գորիսում կուսակցություններից թեկնածուներ է առաջադրել միայն ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan