AM | RU | EN
USD
EUR
RUB

Չի եղել այնպիսի պահ, որ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել. այսօրվա շփման գիծն ամենաօպտիմալն է

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինն ընդունվել է 2007թ, Ազգային անվտանգության ռազմավարությունը ևս հաստատվել է այդ թվականին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Times.am-ի հետ զրույցում պնդեց՝ այս փաստաթղթերը պետք է համապատասխանեցվեն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակին: 

- Բնականաբար, այն պետք է բերվի և համապատասխանեցվի այն վիճակին, ինչն այսօր գոյություն ունի: Օրինակ՝ սիրիական պատերազմ, որն ազդում է մեր անվտանգության և արտաքին քաղաքականության վրա, երկրորդ՝ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, դա նույնպես ազդում է: Այնպես որ խնդիրն ակտուալ է, ավելին՝ ժամանակ առ ժամանակ որոշակի խնդիրների դեպքում այն պետք է վերանայվի: Իսկ ի՞նչ խնդիրներ է լուծելու Ռազմական դոկտրինը՝ վերանայել երկրի շահերը, գնահատել սպառնալիքները, որից հետո մշակել դրանք չեզոքացնելու մեխանիզմները: Այսինքն, եթե իրավիճակն ու սպառնալիքները, շահերը փոխվում են, բնական է պետք է փոխվեն նաև դրանց չեզոքացման քայլերը: Իհարկե, ընթացիկ դրանք վերանայվում են, բայց ոչ հայեցակարգային: Այստեղ ուզում եմ շեշտել, որ Ռազմական նոր դոկտրինը նորից պետք է լինի պաշտպանողական, ինչպես գործողը:

- Երևանյան զորահանդեսին, որի ժամանակ ներկայացվեց «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, հաջորդեց Բաքվի ADEX-2016 միջազգային երկրորդ ռազմական ցուցահանդեսը: Իրականում այդտեղ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում եղա՞ն գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք մեզ պիտի անհանգստացնեն:

- Եղան հայտարարություններ բալիստիկ հրթիռների արտադրության հետ կապված, բայց այդպիսի զենք տրվում է միայն դաշնակիցներին: Հիմա ի՞նչ է անելու Ադրբեջանը. նա փորձում է Իսրայելից վերցնի հակահրթիռային համակարգ, դա կոչվում է «Երկաթե գմբեթ», որի շուրջ բանակցություններ է վարում, բայց այդ համակարգը չի գործում բալիստիկ հրթիռների դեմ, այլ ոչ ղեկավարվողի, որոնց հեռավորությունը 70 կմ է: Այնպես որ սա չի կարող լինել հակամիջոց մեր հրթիռներին՝ և «Սկադին», և «Տոչկային», և «Իսկանդերին»: Բնականաբար, Ադրբեջանը հիմա փորձում է գտնել այդ համակարգը, որը կա ԱՄՆ-ում և ՌԴ-ում, բայց դա իրենց չի վաճառվելու: Դա շատ բարդ համակարգ է, շատ թանկ, և եթե նույնիսկ գնան դրան, ապա կսպառեն իրենց ռեսուրսները: Սա Ադրբեջանին կգցի սպառազինության մրցավազքի մեջ, մեծ ծախսերի կտանի, բայց դրանց էֆեկտիվությունը կլինի շատ ցածր:

- Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական պոտենցիալ կա՞, որը դեռ չի օգտագործվել:

- Այո, կա: Դեռ 1992-ից փորձեցինք ստեղծել համատեղ գործարաններ, արտադրություն: Բայց ըստ իս՝ կա լրջագույն պոտենցիալ, որը պետք է օգտագործել և՛ սպառազինության ոլորտում, և՛ զինամթերքի, և՛ առանձին զինատեսակների արտադրության: Սա բարդ հարց է և կախված է նաև մեր ունեցած միջոցներից:

- ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը վերջերս ասաց, որ ՀՀՇ-ի իշխանության օրոք իր՝ որպես վարչապետ առաջին գաղտնի հրամանը եղավ ռազմարդյունաբերական հանձնաժողով ստեղծելը, և որ այն ժամանակ մենք արտադրում էինք ավտոմատ, ականներ, նռնականետ, հետո սկսեցինք արտադրել փամփուշտներ, բայց ինչ-որ տեղից այս ամենը կանգնեց: Ինչու՞, ի՞նչ խնդիր կար:

- Նաև իմ ժամանակ է եղել ու կան բաներ, որոնք կանգնեցրել եմ: Պատճառը հետևյալն է. եթե մի բան արտադրում ես, պիտի հաշվարկես դրա գինը, երկրորդ՝ ինչքանով է այն ռազմավարական զենք, զինամթերք, երրորդ՝ երբ գումար ես դնում և մի բան արտադրում, ապա պիտի հասկանաս, որ դրանով քո բանակն ապահովում ես երկու տարվա ընթացքում, իսկ հետո պիտի արդեն շուկա դուրս գաս, որ ներդրածդ գումարը չկորցնես: Այս բոլոր որոշումները բերում են նրան, որ որոշես՝ ինչ արտադրես, ինչ՝ ոչ: Այսինքն՝ առաջինը տնտեսական հաշվարկով է պայմանավորված, երկրորդը՝ ինչը չես կարող պատերազմի ժամանակ ձեռք բերել դրսից:

- Այսօր հնարավորություն ունե՞նք ռազմարդյունաբերությունը տնտեսությանն օգուտ բերող ճյուղ դարձնել:

- Ոչ: Այսօր տնտեսությունը պիտի այնքան հզորանա, որ դա մենք ստեղծենք և դրանով նպաստենք գիտության զարգացմանը: Ափսոս, բայց մեր ֆինանսական միջոցները դեռ դա թույլ չեն տալիս:

- Մեկ անգամ չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար ռազմական արտադրանքի ձեռքբերման որևէ սահմանափակում գոյություն չունի, դաշտն ազատականացված է: Ի՞նչ զինատեսակ այսօր կարող ենք գնել այլ երկրից:

- Ռուսաստանից տանկերը մենք գնում ենք 10 անգամ էժան գնով, իսկ այդ կարգի տանկեր կան գերմանական, ֆրանսիական, իսրայելական և ամերիկյան: Եթե մենք այս երկրներից վերցնենք, մեր տնտեսությունը կպայթի: Իհարկե, կան զինատեսակներ, որոնք էֆեկտիվ կլինի գնել այլ երկրից, որն արվում է, օրինակ՝ էլեկտրոնային: Այստեղ որևէ սահմանափակում չկա, այլ միայն հաշվարկ, որ գինը համապատասխանի էֆեկտիվությանը: Այսօր մարտունակ բանակ հաջողվում է ունենալ ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ:

- Ի դեպ, Դավիթ Տոնոյանն ուժերի հավասարակշռության մասին խոսելիս հայտարարեց, որ ոչ թե պետք է բալանսի խնդիր լուծենք, այլ գերազանցենք մեր հակառակորդին: Ըստ նրա՝ բալանսը միշտ հնարավորություն է տալիս հակառակորդին մտածել, որ ինքը փոքր-ինչ ուժեղ է:

- Ուժերի հավասարակշռությունը որոշելը բարդ մեթոդիկա է. այն իր մեջ պարունակում է տեխնիկայի քանակ, որակ, անձնակազմի մարտական պատրաստություն, ապահովման հնարավորություններ, արտաքին քաղաքականություն, դաշնակիցների, հակառակորդ պետությունների, չեզոք պետությունների առկայության փաստեր: Սրանց հանրագումարն է ձևավորում ուժերի հավասարակշռություն: Սա չի նշանակում հավասարություն, այլ որ բանակը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրը: Իսկ մեր խնդիրը ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանների անվտանգության ապահովումն է: Հիմա ինքը գուցե ինչ-որ զինատեսակների առումով մի քիչ առավելություն ունի, բայց մենք էլ ռազմավարական առումով դա ունենք. մեր ՀՕՊ-ն իրեն հավասարը տարածաշրջանում չունի:

-Ապրիլյան պատերազմը, ամեն դեպքում, լուրջ թերություններ «ջրի երես» հանեց, դրանք շտկվե՞լ են այսօր:

- Այն, որ եղել են բացթողումներ, ակնհայտ է, որից հետո կադրային որոշումներ ընդունվեցին: Իրավապահների գործն է, թե որքանով նրանք պատասխանատվության ենթարկվեցին, բայց մի բան պարզ է՝ այդ թերությունները չեն ազդել բանակի ընդհանուր մարտունակության վրա. թուլացրել են, բայց հիմնականում խնդիրը կատարվել է: Ես համոզված եմ, որ լուրջ եզրակացություն արվում է:

- 25 տարվա մեջ ե՞րբ է եղել ամենահարմար պահը, երբ կարող էինք կոշտացնել մեր մոտեցումները ԼՂ հարցում և չենք արել:

- Այստեղ կա դիվանագիտական և ռազմական հարց. ռազմական առումով չի եղել այնպիսի պահ, որ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել, և ես համարում եմ, որ այն շփման գիծը, որը կա, ամենաօպտիմալն է: Իհարկե, լավ կլիներ, որ Քուռի վրա «նստեինք»: Ես կարող եմ ասել, որ այն, ինչ ունենք այսօր, դա համապատասխանում է մեր հնարավորություններին: Ինչ վերաբերում է հարցի դիվանագիտական կողմին, տարբեր ժամանակներում տարբեր մոտեցումներ են եղել՝ դրական և բացասական, հիմա կոշտացման պահն է, կոշտացել է: Շատ ճիշտ հարցադրում է արվել մեր կողմից՝ չի լինի որևէ բանակցություն, քանի դեռ չկան հրադադարը խախտողին պարզող մեխանիզմներ շփման գծում:

-Ճի՞շտ է, երբ մենք ասում ենք, որ տարածքային խնդիր չունենք, այլ միայն ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման: Ի դեպ, վերջինի հետ կապված միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում, ինքներդ էլ լավ գիտեք:

- Ճիշտ եք ասում, մենք դա պետք է գիտակցենք. Կոսովոն ճանաչեցին, Ղարաբաղը չեն ճանաչում, կամ Ղրիմը: Քերին, որ ասեց, թե չկան նախապայմաններ, նաև այս պահն է՝ միջազգային հանրությունից ամեն մեկն իր շահն ունի, եթե բխում է շահերից՝ կճանաչի, չի բխում՝ չի ճանաչի: Այսօր ԼՂՀ ճանաչման նախապայմաններ չկան. բանակցային գործընթացի շրջանակում Ադրբեջանը չի համաձայնում դրան: Սա կլինի, եթե ռազմական պարտություն կրի պատերազմում, կամ ինքնակամ հասկանա, որ պիտի դա անի: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, կարելի է հիմա նաև այդ հարցերը դնել:

Նշենք, որ Times.am-ը սկսում է «Ռազմագիր» վերտառությամբ նախագիծ, որը հարթակ է դառնալու ռազմագիտական և ռազմաքաղաքական ոլորտի մասնագետների կարծիքների համար: Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցը այս շրջանակում է:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Լրահոս
ՀՀ ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլա» համալիրի՝ ՀՀ տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոսների ու ուսանողների Հայաստանն առաջնային դեր ունի ֆրանկոֆոն տարածքի ստարտափների զարգացման համար Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության առնչությամբ Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս Հստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ 2017թ.-ին ևս Ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ՊԵԿ փոխնախագահն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները Վառելքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia Ավտովթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը ՄԱԿ-ը նախապատրաստական հանդիպումներ է սկսել Ժնեւում Սիրիայի շուրջը բանակցությունների համար Փոխնախարար Առաքելյանը պարզաբանում է Հյուսիս-հարավ ծրագրով կամուրջների կառուցման հարցը Վիեննայում ծայրահեղականները Թուրքիայի դեսպանատան վրա պաստառ են կախել Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցման համար հատկացվեց 929 մլն դրամ Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ կհատկացնի անվտանգության եւ հետախուզության ուժեղացման համար Վարչապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Լոռու մարզի կանանց զբաղվածության ապահովման հարցը լուծելու ուղղությամբ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով «Քեյ Փի Էմ Ջի»-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային հարթակներում Ավտովթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարներ Ն.փաշինյանը, Է.Մարուքյանը և Ա.Զավենի Սարգսյանը Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Աթեշյանը հարմար պայմաններ չի տեսնում փոխանորդի պաշտոնը թողնելու համար Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները ստորագրել են համատեղ հրամաններ Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել է 2,5 մլրդ եվրո ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ Էրդողանը կոշտ է պատասխանել Բուլղարիային Կիրականացվի նոր էլեկտրակայան կառուցելու 250 մլն դոլարի ներդրումային ծրագիր Լոնդոնի ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի ծնունդ Էր ՀՅԴ-ականները Տավուշում խոստացել են ապագա կառավարության կազմում նպաստել երկրի տնտեսության զարգացմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan