ԱԺ քառօրյա. նոր ձևավորված կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 101 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները կշարունակեն քննարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցը: 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո այսուհետ հենց խորհրդարանն է ընտրոլու ԿԸՀ նախագահին և անդամներին:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Հոկտեմբերի 4-ի նիստում Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ ելույթով, որում ներկայացրեց իր տեսլականը ԿԸՆ նախագահ ընտրվելու դեպքում, այնուհետև պատասխանեց պատգամավորներին հուզող հարցերին:

Հարցի քննարկումն ավարտվեց մտքերի փոխանակության փուլում և կշարունակվի հոկտեմբերի 5-ի նիստում:

Ժամը 16:30-ից խորհրդարան կժամանեն նոր ձևավորված կառավարության անդամները՝ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում