Կրեմլում անկարելի են համարում Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարն առանց ԱՄՆ-ի

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Սիրիայի խնդրում, ընդսմին ՌԴ-ն այն կարծիքին է, որ առանց ԱՄՆ-ի հետ փոխգործակցության Սիրիայում անկարելի է արդյունավետ կերպով պայքարել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել: Մոսկվան պատրաստ է համագործակցության համար: Մոսկվան գտնում է, որ առանց համագործակցության Սիրիայում անկարելի է արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ եւ լուծել խնդիրները: Բայց այս դեպքում հիմնական խնդիրը հենց մեր ամերիկացի գործընկերներն են»,- ասել է Պեսկովը ՌԻԱ Նովոստիին, պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք արձանագրել, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունն ավարտված է:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցության վերսկսումը, Պեսկովը հայտարարել է. «Դա պետք Է հարցնել ամերիկացի մեր գործընկերներից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում