Ադրբեջանում պլանավորում են կռտել… բյուջեն

Ալիևյան նավթային սուլթանությունում սկսվել են դժվարին ժամանակներ: Գործընթացներն այնտեղ զարգանում են այնպես, ինչպես հին ու բարի երգում: «Կոկորդիլոսներ չեն բռնվում, չի աճում կոկոս»:

Արևափայլ տիրակալի նազիր, վեզիրներին, որոնք ժամանակին հայտնվում էին հանրության առջև արևին փայլող ինքնաեռների պես, մշտապես պատրաստ միմիյանց հրելով լիզել Ալիևի արքայական մարմնի համապատասխան մասերը, հիմա դժվար է ճանաչել: Այսօր այդ ձանձրալի մռութիկներին երևում է միայն մեկ արտահայտություն՝ «փող չկա»: 

Եվ որքան էլ նրանք փորձեն իրենց ցեղակիցներին համոզել, որ «ամեն ինչ լավ է, չքնաղ մարկիզուհի», տեղի ունեցածն ավելի շատ նմանվում է հարբեցող հոր մասին անեկդոտին, ով տուն գալով հայտնում է, որ օղին թանկացել է: «Հիմա դու արդեն քի՞չ կխմես» — հույսով հարցնում են ընտանիքի անդամները: «Ոչ, հիմա դուք պետք է քիչ ուտեք»: 

Իրականում փաստերն ինքնին խոսուն են: Ոչ օրինական ծագմամբ պետության պարտքերն աճում են, իսկ բնակչությունը օրեցօր ապրում է շատ ավելի վատ:

Հիմա կեղտոտ ասկյարի մասին ասքի, ով պատրաստ է Իլհամ-դեզերտիրի առաջին աքլորականչով բիզիմդիր անելու, ինչպես նաև ադրբեջանի անկրկնելի բյուջեի ու փայլուն հեքիաթային ապագայի մասին խոսելու ժամանակը չէ: 

Սոված էլէկտորատը համառորեն պահանջում է խժռել, դե համենայն դեպս երբեմն: Բայց նույնիսկ դա, նավթային ծագում ունեցող իշխանություններն իզորու չեն ապահովել: Մնում է միայն բռնել բյուջեի կոկորդից, կրճատել ծախսերը և նույնիսկ (օ հրաշք) կրճատել կաշառքի ծավալները: Դժբախտները արդեն մտածել են բյուջեն մեկ երրորդով կրճատել իրենց ազգային գործիք համարվող, սրբության սրբոց կացինի միջոցով: 

Ինչպես հայտնում եմ տեղական ԶԼՄ-ները ռազմական ծախսերի կրճատման պրոյեկտը պետք է հաստատվի Ադրբեջանի կառավարության կողմից, այնուհետ ուղարկվի պառլամենտ քննարկման, որից հետո պետք է ստորագրի նախագահը: 

Եթե 2016 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերի համար նախատեսված էր 2մլրդ 229 միլ. ադրբեջանական մանաթ (1,43 մլրդ դոլար բյուջեի ընդունման պահին), ապա նոր պրոյեկտով նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 615 մլն մանաթ (994 մլն. դոլար), որը քիչ է նախորդ բյուջեից 613 մլրդ մանաթով կամ 440 մլն. դոլարով: Նշվում է նաև, որ բյուջեի ընդհանուր ծախսերը կրճատվելու են 10%-ով, իսկ հատկապես ռազմականը՝ 27,5%-ով:

Թե ինչքա՞ն կհասնի այդ գումարից շարքային ասկյարին, որը ոջլոտում է առաջնագծից ոչ հեռու, ինչ-որ տեղ, չի համարձակվի գուշակել նույնիսկ անդրկովկասյան թուրքերի համազգային հայրը, ում բրոնզե և քարե կուռքերը ցրված են ամբողջ նավթային սուլթանությունում: Լավ է, որ գոնե այդ խրտվիլակները ուտել չեն ուզում, այլապես ադրբեջանական բյուջեի վերջը կգար: 

Այնինչ կային քաղցր ժամանակներ, երբ Ալիևն ամեն օր պարծենում էր, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին: Ժամանակին դա մատուցվում էր, որպես այն թեզի լրացուցիչ ապացույց, իբր անդրկովկասյան թուրքերը կարող են ցանկացած ժամանակ լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը իրենց օգտին՝ ռազմական ճանապարհով: 

Եվ ահա ամեն ինչ պայթում է օճառի պղպջակի պես: 

Ամեն դեպքում ադրբեջանցի «քաջերին» նախկին բյուջեի փողերը պետք եկան: Դրանով նրանք կարողացան կազմակերպել Արցախի հարյուրավոր չստացված նվաճողների հրաշալի հուղարկավորությունները: 

Հավատացնում եմ, առանց մանրամասն պատրաստության ու ազդեցիկ ծախսերի, հանցավոր ծագումնաբանությամբ պետության ռազմական տեսչությունը, հայերի տեսանկյունից այդ հաճելի խնդիրը, դժվար թե կարողանար լուծել: Եվ ծախսերը իրոք քիչ չէին: Մարտի էին նետվել թուրքական ակադեմիաներում պարապած ու բտված էլիտար ասկյարները:

Բայց ահա այդ սուլթանական էլիտային թաղեցին հայ սովորական ժամկետային ծառայող զինվորները: Ինչպես ասում են գոմաղբ եղել էր, գոմաղբ էլ գնաց:

Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, ռազմական բյուջեի կրճատումից հետո, դեռևս դժվար է ասել: Բայց կա մեծ հավանականություն, որ այս անգամ միջոցները պետք կգան ալիևյան ռեժիմին պատրաստվել սեփական թաղմանը:

 

Սաղաթել Բաքվեշինյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում