Վանաձորի ավագանին ընտրում է նոր քաղաքապետին (ուղիղ միացում)

Վանաձորի ավագանին ընտրում է նոր քաղաքապետին (ուղիղ միացում)

12:15 Վանաձորի քաղաքապետի ընտրությունը կկայանա ժամը 13։00֊ին։

Վանաձորում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։

Քաղաքի ավագանու անդամներն այսօր կընտրեն Վանաձորի նոր ղեկավարին։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու՝ ՀՀԿ ներկայացնող Մամիկոն Ասլանյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը, որին աջակցում են նաև ԲՀԿ և «Հայկակակն վերածնունդ» կուսակցությունների ընտրացուցակով ավագանի ընտրված անձինք։ Վերջին երեք քաղաքական ուժերի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Չնայած այդ հանգամանքին, սակայն, ընթանալու է փակ քվեարկություն։ Այդ հանգամանքն է, որ ընտրությունների ընթացքի շուրջ որոշակի ինտրիգ է պահպանում։ Վանաձորում ընթացող ընտրական գործընթացին հետևող անձինք մտավախություն ունենք, որ փակ քվեարկության ընթացքում Ք. Մարուքյանի թեկնածությունը պաշտպանող կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ կարող են իրենց ձայնը տալ Մամիկոն Ասլանյանին։

Նշենք նաև, որ թե՛ Քրիստ Մարուքյանը և թե՛ մամիկոն Ասլանյանն ելույթով են հանդես եկել Վանաձորի ավագանու առաջին նիստին։ Այս պահին ընթանում են քվեարկության նախապատրաստական վերջին աշխատանքները։ Քիչ անց ավագանու անդամները կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում