Վրաստանի վարչապետը գնահատել է ընտրությունների արդյունքները

Վրաստանի վարչապետը գնահատել է ընտրությունների արդյունքները

Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, թե չնայած այն բանին, որ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հայտարարել խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արդյունքները, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության առավելությունը մեծ Է, տեղեկաց նում Է «Արմենպրես»-ը:

«Ճիշտ Է՝ առայժմ ԿԸՀ-ն չի հրապարակել վերջնական արդյունքները, բայց, նախնական բոլոր տվյալներով, «Վրացական երազանքի» առավելությունը շատ մեծ Է: Դա հսկայական աջակցություն Է, ինչը նշանակում Է, որ ընտրողների մեծամասնությունը հենց մեզ Է վստահում երկրի կառավարումն առաջիկա չորս տարվա ընթացքում: Դա մեզ շատ Է ուրախացնում, դրա հետ միասին դա հսկայական պատասխանատվություն Է, որին մեր թիմը կպատասխանի տասնապատկված աշխատանքով»,-ասել Է Կվիրիկաշվիլին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»: Այդ մասին վկայում են 99,92 տոկոս ընտրատեղամասերում ձայների հաշվման տվյալները, որոնք հրապարակված: են երկրի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի կայքում:

«Վրացական երազանքը» հավաքում Է ձայների 48,6 տոկոսը, կամ 856 հազար 858 ձայն, «Միասնական ազգային շարժումը»՝ 27,14 տոկոսը կամ 478 հազար 416 ձայն, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5 տոկոսը կամ 88 հազար 32 ձայն:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 8-ին խառը ընտրական համակարգով. 77 մարդ ընտրվելու Է կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ միամանդատ ընտրատարածքներում: «Կուսակցական» տեղերին հավակնում Էին 19 կուսակցություն եւ վեց ընտրադաշինք, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում