Ալասանիան հեռացավ քաղաքականությունից

Ալասանիան հեռացավ քաղաքականությունից

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին եւ որոշում է ընդունել ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալասանիան խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Գորիի շրջանում՝ որպես մեծամասնական թեկնածու: Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ առաջին փուլի արդյունքում նա հավաքել է ընտրողների ձայների 19,38 տոկոսը:

«Ես որոշեցի ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից: Որտեղ էլ որ ես լինեմ, մնալու եմ Վրաստանի զինվորը: Ես կներգրավվեմ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական գործընթացներում, այդպիսով կանգնած կլինեմ պետության, ժողովրդի կողքին… Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ: Կուսակցությունը կշարունակի ակտիվ աշխատանքը, որպեսզի նորացված ու ավելի լավ կազմով դիմավորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,- ասել է Ալասանիան բրիֆինգի ժամանակ, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում