Բաքվի ֆոնդային բորսայի գործարքները նվազել են երկու անգամ

Բաքվի ֆոնդային բորսայի գործարքները նվազել են երկու անգամ

Ներկայացվել է Բաքվի ֆոնդային բորսայի 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների շրջանառությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը: Բաքվի ֆոնդային բորսայի 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընդհանուր գործարքների ծավալը կազմել է 3 մլրդ 669 մլն 929 հազար 653,92 մանաթ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2 անգամ պակաս է:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերը սահմանափակվել են 380,1 մլն մանաթի սահմաններում: ՏԻՄ հատկացումները կազմել են 261,4 մլն մանաթ, իսկ երկրորդային շուկայինը` 118,7 մանաթ:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` 2017 թվականին պետական բյուջեից երկրի տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր սուբսիդավորումը կկազմի բյուջեի 10,6 տոկոսը, որը նախորդ տարվա համեմատ 743,5 մլն մանաթով կամ 42,7 տոկոսով պակաս է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում