Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկն Ադրբեջանում իր 2016 թվականի ընթացիկ ծրագրային պորտֆելները կրճատել է

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկն Ադրբեջանում իր 2016 թվականի ընթացիկ ծրագրային պորտֆելները կրճատել է

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկն Ադրբեջանում իր 2016 թվականի ընթացիկ ծրագրային պորտֆելները 116,384 մլն եվրոյով` 7,5 տոկոսով կրճատել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

2016 թվականի ընթացքում Ադրբեջանում Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ծրագրային պորտֆելը կկազմի 116,384 մլն եվրո: Մինչեւ 2016 թվականի հունիսի 30-ը Ադրբեջանի կողմից չիրականացված պարտավորությունները 2015 թվականի վերջի 48,597 մլն եվրոյի փոխարեն կազմել են 31, 994 մլն եվրո:

Ընդհանուր առմամբ, մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը բանկի վարկային պորտֆելը կազմել է 1 մլրդ 147,876 մլն եվրո, որի մեջ վարկերը կազմում են 1 մլրդ 88,704 մլն եվրո, իսկ կապիտալ ներդրումները 59,172 մլն եվրո:

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը ստեղծվել է 1997 թվականին Սեւծովյան ավազանի երկրների տնտեսական զարգացմանն աջակցելու եւ տարածաշրջանային համագործակցությանը նպաստելու նպատակով: Այս բանկի հիմնադիր եւ բաժնետեր են հանդիսանում 11 երկիր` Ռուսաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ուկրաինան, Ռումինիան, Ալբանիան, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը եւ Հունաստանը:

Բանկի ընդհանուր կապիտալում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 5 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում