AM | RU | EN
USD
EUR
RUB

Ռուսաստանին հիմա շահավետ է մոռանալ ԻՊ-ի հետ Թուրքիայի նավթային գործարքների մասին (տեսանյութ)

Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: Այն բաղկացած է լինելու երկու խողովակաշարից` ընդհանուր 31.5 միլիարդ քառակուսի մետր ծավալով: Times.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ «Թուրքական հոսք»-ը ոչ միայն տնտեսական կարևորություն ունի Թուրքիայի համար, այլև Թուրքիան հնարավորություն է ստանում ամրապնդել իր դիրքը որպես գազի մատակարարման կենտրոն:

-Պարոն Սաֆրաստյան, երբ մոտ մեկ ամիս առաջ զրուցում էինք «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերջնական ճակատագրի շուրջ, Դուք ասացիք՝ «հարյուր տոկոսով համոզված չեմ, որ Թուրքիան երկրորդ թելի՝ Եվրոպայի ուղղության համար համաձայնություն կտա, որովհետև նրանց վրա ճնշումը մեծ է»: Այժմ կարծես թե տրամադրությունների փոփոխություն է նկատվում:

-Հիմա երբ երկու երկրների հարաբերություններում խնդիրներն ավելի խորն են գնացել, այդ թվում՝ Սիրիայի հարցում, դրա համար համաձայնություն ձեռք բերվեց երկու գիծ կառուցել՝ մեկը ձգվելու է դեպի Թուրքիա և շահագործվելու է այդ երկրի կարիքների համար, մյուս խողովակաշարով նախատեսվում է ռուսաստանյան գազը Թուրքիայի տարածքով տեղափոխել Եվրոպա:

Քննարկվել է նաև լրացուցիչ երկու գծի կառուցումը: Այսինքն՝ ընդհանուր չորս գիծ կարող է լինել: Սա նշանակում է, որ այս որոշումը ռազմավարական նշանակություն ուներ. Թուրքիայի համար այն ձեռնտու է, որովհետև Էրդողանի Թուրքիան ուզում է դառնալ կենտրոն էներգակիրների բնագավառում, և ըստ էության այս խնդիրը նա իրականացնում է:

Պատմականորեն Թուրքիայի քաղաքականությունը միշտ հետևյալն է եղել՝ միշտ մտնում է առևտրի մեջ: Հիմա թուրքական կողմը գնաց այս քայլին, որը ԱՄՆ-ի և Արևմուտքի դուրը չի գա, բայց սա Թուրքիան կարող է դարձնել առևտրի առարկա: Ըստ այդմ՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը թուրքական կողմի համար շատ կարևոր է, բայց եթե Եվրոպան ավելի մեծ բան առաջարկի, որ հրաժարվի, համոզված եմ՝ Թուրքիան կհրաժարվի: Բայց ինչ կարող է Արևմուտքն առաջարկել: Դա է խնդիրը: 

-Արևմտյան որոշ վերլուծաբանների կարծիքով՝ «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» միջոցով ավելի շատ փորձում է աշխարհաքաղաքական, քան տնտեսական խնդիր լուծել, այն է՝ Ուկրաինային զրկել դեպի Եվրոպա գազի տարանցման երկրի կարգավիճակից:

-Իհարկե: Դա և հյուսիսից՝ «Հյուսիսային հոսքը», հիմա էլ երկրորդ մասն են կառուցում, մի մասն էլ հարավից, դա այդպես է:

-Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանն անընդհատ պնդում էր, թե Թուրքիան նավթային գործարքի մեջ է ԻՊ-ի հետ, որ վերջինի գողացած նավթը Թուրքիայի միջոցով է հասնում Եվրոպա, բայց մերձեցումից հետո մի տեսակ մոռացավ այս մասին: Ավելին, երևի այս մասին չի էլ խոսվել վերջին բանակցություններում:

-Շահն է որոշում՝ և աշխարհաքաղաքական առումով, և տնտեսական: Հիմա Ռուսաստանի համար առավել շահավետ է դրա մասին մոռանալ:

-Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան էլ իր հերթին է մոռանում Ռուսաստանին, թե ինչպես է իրեն փրկել կործանումից:

-Միշտ մեր ռուս կոլեգաների հետ հանդիպելիս ասում ենք՝ թուրքերի հետ այդքան մի մոտեցեք, հույս մի դրեք, որովհետև խաբում են, կխաբեն, բայց շահն այնպիսի բան է, որ տեսնում են և անմիջապես մոռանում ամեն ինչ: Երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, միանգամից հիշեցին, հիմա մոռացան, հետո նորից մի բան կլինի ու դարձյալ կհիշեն: Բայց մենք միշտ ասել ենք՝ թուրքերից զգույշ եղեք, մեր պատմական փորձը դա է ցույց տալիս:

-ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա. ո՞վ ներկա դրությամբ ավելի շատ հարց լուծեց Սիրիայում:

-Թուրքիան երկրորդական է, մյուս երկուսից կարծում եմ դեռևս Ռուսաստանն է խնդիր լուծում, որովհետև պահեց Ասադին, երկրորդ՝ եթե Հալեպի գրավումը տեղի ունենա, լավ հնարավորություն ունի կարևոր դեր ապահովել Ասադի համար ճգնաժամային այս փուլում, իսկ ամերիկացիները ջախջախված վիճակում են:

-Տեղեկատվական արտահոսք եղավ, որ ԱՄՆ պետքարտուղարը դեմ չէ Ասադի մասնակցությանն առաջիկա ընտրություններին:

-Նման արտահոսք եղավ, բայց ամերիկյան վերնախավն այս հարցում միասնական չէ. զինվորականներն այլ մոտեցում ունեն, Օբամայի դիրքորոշումը տարբեր է Քերիի դիրքորոշումից: ԱՄՆ-ի համար սա նոր երևույթ է, որ Ռուսաստանն այս ձևով է գործում, դեռ չեն կարողացել հասկանալ՝ ոնց պետք է դրան պատասխանել:

Սառը պատերազմի ժամանակ գիտեին, թե ինչ է Խորհրդային միությունը, իսկ հետո Ռուսաստանն արագ փոխեց իր քաղաքականությունը, որին ԱՄՆ-ն պատրաստ չէր: Նոր ադմինիստրացիան, որ գա չգիտեմ ինչ կլինի, բայց գործողները պատրաստ չեն: Եթե կարճ՝ Պուտինն աչոկներ է հավաքում Օբամայի հետ խաղում:

-Հայաստանն ի՞նչ հետևություններ պիտի անի այս ամենից, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ի՞նչ սրբագրումներ, վերանայումներ պիտի արվեն զուտ շահի վրա հիմնված ռուս-թուրքական մերձեցման ֆոնին:

-Ինչ կարող ենք անել, երբ Ռուսաստանն ապահովում է մեր անվտանգությունը: Եթե Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թուլացնենք, խզենք, դա մեզ բացի վնասից ոչ մի օգուտ չի տա: Մեր հնարավորությունները սահմանափակ են մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով, մյուս կողմից կարող ենք մեր պատմական փորձը ռուսներին ներկայացնել:

-Մեր ազգային շահը չե՞նք կարող ինչ-որ կերպ մեր ռազմավարական դաշնակցի համար օրակարգային դարձնել:

-Միայն եթե մեր և նրանց շահը համընկնում է: Իսկ նման համընկնում կա, և դրա համար է, որ Ռուսաստանը պայմանագրեր է կնքում: Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր է որպես Հարավային Կովկասում իր ազդեցությունն ապահովող գործոն: Եթե ռազմաքաղաքաղական տեսանկյունից նայենք. Ռուսաստանն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական բազան և Սիրիայում՝ Տարտուսում ռուսական կայանը, ամեն ինչ ապահովում է, դա շահ է: Մեզ համար կարևոր է, որ այստեղ լինի ռուսական բազան, ունենանք Ռուսաստանի հետ պայմանագիր, քանի որ Թուրքիայի նկատմամբ ունենք անվստահություն: Եթե չունենայինք այդ պայմանագիրը, «Իսկանդեր» Հայաստան չէր մտնի: Ամեն ինչ կապված է իրար հետ:


Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Լրահոս
Հայոց ցեղասպանության մասին նյութի պատճառով Ադրբեջանում փակվել է ТНТ հեռուստաալիքը Գյումրիում ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության կասկածյալը բերման է ենթարկվել.նա 20-ամյա երիտասարդ է (թարմացված) Կառավարության ծրագրերն ուղղված են գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը. ՀՀ վարչապետ Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 17 անգամ նվազել են ռոտավիրուսով պայմանավորված հոսպիտալացումները «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը Տարոն Մարգարյանը խոստանում է վերանայել բոլոր ոլորտները, որոնցից քաղաքացիները գոհ չեն Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին «Ելք»-ի օգտին քվեարկությունը դրական փոփոխությունների շարունակություն է. Փաշինյանը հանդիպեց ավանցիներին Երևանում աշակերտները զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնող ռոբոտ են ստեղծել. բացահայտումներ ցուցահանդեսից Գերմանացիները հորդորում են Էրդողանի աջակից գերմանաբնակ թուրքերին լքել այդ երկիրը Թուրքիան պետք է փոխհատուցի իր արարքների համար. Ջեյմս Կրոմվելի հարցազրույցը «Խոստումը» ֆիլմի մասին ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած առանձին ձևակերպումներ զուրկ չեն զգացմունքայնությունից. ՀՀ ոստիկանության արձագանքը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ քրգործով մեկ անձ ձերբակալվել է Երևանում ապրիլի 24-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել Նախարարը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում 42 հոգի է ձերբակալվել Ցեղասպանությունների ճանաչման հարցում Թուրքիան ամենավատ օրինակն է. Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Քաղաքացուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի Հայաստանը պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի համակարգումը. Արմեն Մարուքյան Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Ջասթին Թրուդո Բարելավվել է Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է ուսուցման աշխատանքների ստուգման գործընթացը Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները Նավթի գները նվազել են Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով 3 հոգի մահացել են 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ. Վարչապետն այցելել է Տնտեսական զարգացման նախարարություն Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի «Ֆրանսիայի ընտրություններում Մարին Լը Պենի հնարավորությունները անուղղակիորեն ավելացել են».Նարեկ Գալստյան Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan