Ադրբեջանում պետական աշխատողների թիվը զգալիորեն կրճատվել է

Ադրբեջանում պետական աշխատողների թիվը զգալիորեն կրճատվել է

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա համեմատ Ադրբեջանում պետական աշխատողների թիվը զգալիորեն կրճատվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի տեղեկատվության համաձայն` 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ երկրի բյուջեից սնվող պետական հաստատություններում աշխատողների թիվը կազմել է 1 մլն 520,2 հազար մարդ:

Օգոստոսի 1-ին այս թիվը կազմել է 1մլն 521,1 հազար մարդ: Կրճատումների մեծ մասը նկատվել է հանրային ծառայությունների ոլորտում:

Հակառակ պետականի, մասնավոր ոլորտում աշխատողների թիվը որոշակիորեն աճել է:

Ադրբեջանի կառավարությունը կրճատումները իրականացնում է նախորդ տարի նավթի եւ մանաթի էժանացումից հետո սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով ծանր վիճակում հայտնված պետբյուջեի ծախսերը կրճատելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում