AM | RU
USD
EUR
RUB

Բրիտանացի գիտնականները փորձում են վերլուծել Վիկտոր Դալլաքյանի պահվածքը

Յուրաքանչյուր մարդ կարող է իր ուզած պահին դուրս գալ ակտիվ քաղաքականությունից ու հետո կրկին վերադառնալու հայտ ներկայացնել, եթե իհարկե գտնում է, որ քաղաքական դաշտն իր ներկայության կարիքն ունի: Կարող է աշխատանքից ազատման դիմում գրել, հետո նորից ընդունվել աշխատանքի, եթե իհարկե ընդունող լինի:

Այդ շրջադարձերն իր իրավունքն են ու եթե մտածում է, որ ինքը ծնվել է ռեվերանսներ անելու համար, ապա քավ լիցի, թող անի: Սակայն երբ մարդը անցնում է ողջախոհության սահմաններն ու իրեն երևակայում, կամ իրեն դրդում են, որ երևակայի իբր ինքը ժամանակի ասպետն է, ապա արդյունքը լինում է այն, որ տվյալ անձը ասպետ դառնալու փոխարեն, հայտնվում է անորսալի Ջոյի կարգավիճակում:

Ամենայն հավանականությամբ ինչ որ մի «բարեկամ», հավանաբար հարբած վիճակում, պարոն Դալլաքյանի հետ կատակել է, ասելով, որ աշխատանքից դուրս գալու դեպքում ընտանիքդ կընկնի հարվածի տակ, ու քանի որ այդ «բարեկամը» հարբած լինելուց իր կատակը կրկնել է մի քանի անգամ ու դեմքի լուրջ արտահայտությամբ, արդյունքում պարոն Դալլաքյանը իր կամքից անկախ ապացուցել է Մ. Գորկու մի թեզը, կամ աֆորիզմը, ինչպես կուզեք. «Եթե մարդուն մի քանի անգամ ասես, որ ինքը խոզ է, ապա այդ մարդն ի վերջո կսկսի խոզի պես խռնչալ»: Իսկ քանի որ, փառք Աստծո, տվյալ պահին որևէ մեկը պարոն Դալլաքյանին չի վիրավորել, այլ ուղղակի կատակել է, ապա Գորկու աֆորիզմում մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել այն առումով, որ խռնչալու փոխարեն, մարդը սկսել է բարբաջել:

Իհարկե մենք չենք փորձում վերլուծել պարոն Դալլաքյանի հոգեհուզական վիճակն ու տատանումները, ապրումներն ու ներշնչանքները, երազանքներն ու անձի վերաբերյալ առասպելային կարևորության իղձերը: Դրանով կարող են զբաղվել հոգեբանները:

Վերջապես կան նաև անմեղ ու բոլորին զվարճացնող տարօրինակներ, ինչպես մի հայտնի անեկդոտում, երբ հոգեբուժարանում մի հիվանդ հայտարարում է իբր ինքը Նապոլեոնն է: Երկրորդ հիվանդի հարցին, թե ո՞վ է նման բան ասել, հպարտորեն ասում է Աստված: Այդ լսելով, երրորդ հիվանդը շատ հանգիստ ասում է. «սուտ է ասում, ես իրեն նման բան չեմ ասել»:

Խնդիրն այստեղ քաղաքական դաշտն անլրջացնելու փորձերն են ու զավեշտի հասնող հայտարարությունները, մանավանդ երբ այդ զառանցագին մտքերի վրա փորձում ես բևեռել օտարերկրյա դեսպանների ուշադրությունը:

Վստահ եմ, որ երեկվա այդ հայտարարությունը ապահովեց ոչ միայն ֆեյսբուքյան հասարակության բարձր տրամադրությունը, այլև հաճելի ու ուրախ աշխատանքային մթնոլորտ ստեղծեց բոլոր այն դեսպանատներում, որոնց ներկայացուցիչները ականջալուր եղան այդ հայտարարությանը:

Պարոն Դալլաքյանը գուցե քննադատության չարժանանար, եթե պարզապես դուրս գար իշխանությունից, բացեր իր պատկերացրած կուսակցությունը ու իր ուժերը կրկին փորձեր ընդդիմադիր դաշտում: Այդտեղ արտասովոր ոչինչ չէր լինի ու նման գործելավոճն ու շրջադարձերը ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են լինելու:

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ կան զբաղմունքներ, որոնք անհամատեղելի են: Վերլուծելով մի շարք մարդկանց վարքագիծը, նրանք եկել են այն եզրահանգման, որ երբ տաղանդավոր ծաղրածուն փորձում է մուտք գործել քաղաքականություն, շատ դեպքերում հասարակությունը կորցնում է շնորհալի դերասանին, փոխարենը ոչինչ չստանալով: Իսկ երբ քաղաքական գործիչն է փորձում իր ուժերը չափել դերասանական այդ ժանրում, որն ի դեպ մեծ տաղանդ է պահանջում, ապա ծաղրածուի փոխարեն հանրության առջև հառնում է մի փառահեղ խեղկատակ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Երևանում «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդես է բացվել Սփյուռքի նախարարը հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի և ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում Արտակ Զաքարյանն ընունել է «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին ԱԺ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում է կատարել. հարուցվել է քրգործ Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուին խոստացավ Արցախում նոր գաղափարներ զարգացնելու համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել Նախագահը ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է. Արմեն Աշոտյան ՀՀ Նախագահն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին Կանզասի ազգային գվարդիայի բուժօգնության մասնագետներն ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը Նախագահ Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով Բացահայտելով այն, ինչը վնասակար է առողջությանը. կասկածելի սննդամթերքի հետքերով գնացողները Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին Եվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբ ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը «Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ Սեուլը հայտարարել է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակական է լինելու Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջը շուտով հանդես կգա նոր հնարավորություններով Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի գործընթացը ոչ թե հակամարտության կարգավորման փորձ է, այլ մենեջմենթ ԱՄՀ-ն համաձայնվել է 1,6 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին Սևանա լճի ափին կազմակերպվելու է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա բիզնես ֆորումը Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև 38-40 աստիճան տաքություն Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ ՊԵԿ-ը ներդրել է մաքսային հայտարարագրման ավտոմատ ծրագիր մուտք գործելու համակարգ ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով Նորովի գնահատելով Հայաստանի և Արցախի զբոսաշրջային վայրերը. մեկնարկեց Fun Armenia խորագրով արշավը Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հրաչյա Հարությունյանին Կարեն Կարապետյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՄԱԿ-ը Հայաստան է բերում հագուստի և կոշիկի արտադրության միջազգային ստանդարտները Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan