Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը

Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը

Հոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, սա այդ նավի արդեն չորրորդ այցն է, որն իրականացվում է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում:

Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ներկայիս այցի ընթացքում հանդիպումներ եւ երկկողմ վարժանքներ կանցկացվեն ամերիկացի դաշնակիցների եւ ծովային գործընկերների մասնակցությամբ: Ինչպես նշվում է ամերիկյան նավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը եւ նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում