Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանք, մասնավորապես, զրուցել են ճգնաժամի կարգավորման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջազգային քայլերի մասին:

Ավելի վաղ CNN-ի հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ այլ տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ Լոզանում հոկտեմբերի 15-ին կկայանա Սիրիայի վերաբերյալ հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում