Սիրիայում ավելի քան 15 հազար մարդ համարվում է առեւանգված եւ անհետ կորած

Սիրիայում ավելի քան 15 հազար մարդ համարվում է առեւանգված եւ անհետ կորած

Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 15 հազար մարդ համարվում է առեւանգված եւ անհետ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը:

«Ավելի քան 15 հազար առեւանգվածներ եւ անհետ կորածներ: Մեծ թվով մարդիկ պատանդների վիճակում են «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման ձեռքում»,-հայտարարել է նախարարը:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում