Ֆրանսիայի սենատում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

Ֆրանսիայի սենատում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

Ֆրանսիայի սենատում այսօր` հոկտեմբերի 14-ին, մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանը հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ, և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում