AM | RU
USD
EUR
RUB

Հիմնական թիրախներից մեկը ՀԱՊԿ միասնության հարցն է

Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովից, հավաքական անվտանգության անդամ երկրների ղեկավարների այս հավաքը որեւէ բանով կտարբերվի՞ նախորդներից։ Այս հարցերի մասին է մեր հարցազրույցը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։

-Այս գագաթաժողովը կարեւոր է, որովհետեւ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, այս ընթացքում փորձել է կառույցի առաջնահերթությունները համապատասխանեցնել այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ։ Եվ հիմա, երբ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, պարզ է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ դերակատարություն ունենալ այդ կառույցի արտաքին քաղաքական եւ ռազմաքաղաքական գերակայությունների մշակման գործընթացում։ Այդ առումով, իսկապես կարեւոր է, որ կարողանանք լիարժեք իրացնել այդ հնարավորությունը եւ փորձենք գտնել լուծումներ, որոնք շահեկան կլինեն թե՛ կառույցի հետագա զարգացման, թե՛ մեր ազգային անվտանգության ապահովման տեսակետից։

Մյուս կողմից՝ սա աշխարհաքաղաքական առումով կարեւոր միջոցառում է, որն անցկացվում է Երեւանում. այստեղ հավաքվելու են ՀԱՊԿ երկրների ղեկավարները, ինչը ինքնին արդեն աշխարհաքաղաքական մեծ խաղացողների ուշադրությունը սեւեռելու է Հայաստանի վրա։

Մենք տեսնում ենք ապակայունացնող լուրջ ազդակներ ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հարակից տարածաշրջաններում, եւ գերտերությունները, ուժային կենտրոնները ուշի-ուշով հետեւում են, թե ինչ քաղաքական հայտարարություններ կհնչեն ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում, այդ կառույցն ինչ լուծումներ կառաջարկի, ինչպես կարձագանքի տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

-Վերլուծաբանների մի մասը Նազարբաեւի այցի չեղարկումը կապում է գագաթաժողովում ընդունվելիք ամփոփիչ հայտարարության հետ. իբր՝ հայտարարության տեքստում Բաքվի համար տհաճ ձեւակերպումներ են լինելու ապրիլյան պատերազմի կապակցությամբ, եւ Նազարբաեւը չի ուզում նեղացնել Ալիեւին՝ ստորագրելով այդ փաստաթուղթը։

-Նազարբաեւի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնի է։ Պարզ է, որ նա թրքամետ գործիչ է, եւ այդ հակամարտության մեջ ավելի մտահոգված է Ադրբեջանի, քան ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրի՝ Հայաստանի շահերով։

Այդ տեսակետից, շատ էլ կարեւոր չէ, թե ինչ պատճառով չի մասնակցում գագաթաժողովին. փաստն այն է, որ չի մասնակցում, եւ անկախ դրա իրական կամ ցուցադրական պատճառներից, չմասնակցելով՝ լուրջ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը եւ ամրապնդմանը որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն։

-Այս օրերին մամուլում առավել հաճախ արծարծվող հարցերից մեկը հետեւյալն է. եթե երեւանյան գագաթաժողովում ընդունվելիք հայտարարության մեջ չափից ավելի կոշտ ձեւակերպումներ լինեն Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի երկրների, ընդհանրապես Արեւմուտքի «ոչ միանշանակ» դերակատարության վերաբերյալ, Հայաստանը չի՞ հայտնվի Արեմուտք-Ռուսաստան օրըստօրե սրվող հակասությունների կիզակետում։

-Նախ, եկեք ֆիքսենք, որ Հայաստանն ինքը շահեր ունի Սիրիայում, եւ այդ շահերին հետամուտ է լինելու՝ սիրիահայ մեր հայրենակիցների խնդիրները լուծելու համար պարտավոր է համագործակցել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ ցանկացած այլ երկրի հետ։

Ինչ վերաբերում է Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների թիրախ դառնալու սպառնալիքին, վստահ եմ, թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը ըմբռնումով են վերաբերվում Հայաստանի, չասեմ՝ չեզոքություն պահպանելու, բայց այդ հարցերում երկուսի հետ էլ համագործակցելու ցանկությանը։ Բոլորը հասկանում են՝ նախ, Հայաստանը մեծ պոտենցիալ չունի վճռական դերակատարում ունենալու, օրինակ, նույն սիրիական հակամարտության կարգավորման հարցում։

Երկրորդ՝ Հայաստանը ունի իր խնդիրները տարածաշրջանում, եւ այդ խնդիրներին հետամուտ լինելու համար ուղղակի «դատապարտված» է համագործակցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ, եւ համագործակցում է՝ մեկի հետ մի քիչ ավելի շատ, մյուսի հետ՝ ավելի քիչ։ Եվ առ այսօր ե՛ւ պաշտոնական Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանը, ե՛ւ ուժային մյուս կենտրոնները ընկալել եւ ընդունել են մեր դիրքորոշումը։

-Շատերին է հետաքրքրում՝ ո՞վ է ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ համատեքստում շրջանառվում է, մասնավորապես, Վաղարշակ Հարությունյանի անունը։ Ի՞նչ գիտեք այդ մասին։

-Ընդհանրապես ռազմաքաղաքական նշանակումները գաղտնի են պահվում։ Բացի դրանից, նման քննարկումները սովորաբար երկար են տեւում, եւ կարող է մինչեւ վերջին պահը հստակեցված չլինի՝ ում առաջադրել, կամ որ երկիրն ում է տեսնում այդ պաշտոնում։ Ի վերջո, այստեղ հավաքվում են անդամ երկրների ղեկավարները, եւ դա պիտի լինի նրանց համատեղ որոշումը՝ տեղեկատվությունը ժամանակից շուտ հրապարակելու դեպքում դա կարող էր ընկալվել որպես պարտադրված թեկնածություն։

Ինչ վերաբերում է Վ.Հարությունյանին, կարծում եմ, նա կարող է ղեկավարել ցանկացած հեղինակավոր կազմակերպություն. նրա փորձը, գիտելիքները եւ անցած ճանապարհը տալիս են այդ հնարավորությունը։ Չեմ ուզում գուշակություններ անել՝ շատ բան կախված է նրանից, թե ինչ ռազմաքաղաքական խնդիրներ կդրվեն ՀԱՊԿ-ի առջեւ գագաթաժողովի արդյունքում։ Քաղաքական տեսանկյունից Վ.Հարությունյանը լավ թեկնածու է, բայց Հայաստանում կան էլի թեկնածուներ, եւ իրականում այստեղ ընտրության հնարավորություն կա։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հարցազրույցն` «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 14-ի համարից

Լրահոս
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով «Ժողովուրդ». Ոստիկանության և Քննչական կոմիտեի միջև ներքին լարվածության արդյունքում տուժում է քաղաքացին «Ժամանակ». Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի «Հայկական ժամանակ». Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցի փակման պատճառով աշակերտ ունեցող ընտանիքները տեղափոխվել են Մեծավան գյուղ «Ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում «Հրապարակ». «Փարավոն»-ում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Bloomberg-ը հայտնել է պաշտոնյաներ եւ հետախույզներ վարձելու Facebook-ի պլանների մասին ԵՄ-ն կոչ է արել Թրամփին՝ կատարել Իրանի հետ գործարքը հանուն ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության Մարիամի` Սալվադոր Դալիից ստացած «ժառանգությունն» ու պատահական ծնված հոբբին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հետ Ռազմական ինժեներները ՀԱՊԿ զորավարժություններից հետո սկսել են «Ալագյազ» զորավարժարանը պայթունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքներ Պայմանավորվել ենք միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր ԱԻՆ-ը զգուշացնում է. Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել Դավիթ Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում Նախագահ Սարգսյանը Ժնևում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է. Արա Բաբլոյանի ելույթը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները Անկախացումից ի վեր հայկական մամուլը և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ է ունեցել. այսօր Հայկական մամուլի օրն է Մեկնարկել է Սարգսյանն-Ալիև առանձնազրույցը Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փոթորիկի լուրերից հետո աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել զգուշավորությունից ելնելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները «Արմենպրես»-ի տնօրենը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի նիստին ԱԻՆ-ը հերքում է Երևանում փոթորիկի մասին տեղեկությունները Նախարար Վարդան Արամյանը շարունակել է հանդիպումները Վաշինգտոնում ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև. կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը Նոր վարկով ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու համաձայնագիրը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության ՏԻՄ ընտրություններ. Արտաշատում և Գորիսում կուսակցություններից թեկնածուներ է առաջադրել միայն ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ Բացահայտվել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը. կան ձերբակալվածներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan