Թյուրիմացությունը պետք չէ որպես փաստ ներկայացնել.Վրեժ Գալստյանի կինը` լրագրողներին

Թյուրիմացությունը պետք չէ որպես փաստ ներկայացնել.Վրեժ Գալստյանի կինը` լրագրողներին

Զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար շարունակվում է շահարկվել այն թեման, թե քաղաքացի Կարեն Առաքելյանը, որն իբրև ներկայացել էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ և Ազգային Անվտանգության աշխատակից, մեքենա է վաճառել քաղաքացի Վրեժ Գալստյանին, ինչի հետևանքով, կողմերի միջև ֆինանսական պարտավորություններ են ծագել: Կարեն Առաքելյանն ինքը լուրի իսկությունն արդեն իսկ realnews.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է, տեղեկացնելով, որ թեև մեքենայի առք ու վաճառք եղել է, բայց իր ու Վրեժ Գալստյանի միջև ֆինանսական որևէ պարտք ու պահանջ չի մնացել: Կարենն ընդգծել է նաև , որ ինքը երբեևէ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում չի աշխատել:

Այն, որ կողմերի միջև ֆինանսական որևէ պարտավորություն չկա և մեքենայի առք ու վաճառքի հետևանքով առաջացած խնդիրներն ամբողջությամբ լուծում են ստացել, հաստատում է նաև Վրեժ Գալստյանի կինը: Թեմայի վերաբերյալ պարբերաբար շրջանառվող լուրերը նա թյուրիմացության արդյունք է համարում:

Լիլիթ Հովսեփյանը հորդորում է տեղի ունեցած թյուրիմացությունը որպես փաստ չներկայացնել ու երբևէ չհոլովվել Գագիկ Ծառուկյանի անունը: Լիլիթ Հովսեփյանը թեման համարում է փակված և կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին’այլև չշահարկել այն ու չտարածել ապատեղեկատվություն: Առավել մանրամասն’ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում