Լոզանում մեկնարկում են Սիրիայի հարցով բանակցությունները

Լոզանում մեկնարկում են Սիրիայի հարցով բանակցությունները

Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, երկկողմ ձևաչափով արդեն իսկ տեղի է ունեցել Թուրքիայի և Քաթարի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Ավելի ուշ ՄԱԿ-ի բանագնացը հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Տեղական ժամանակով 15:00-ին կմեկնարկի բոլոր կողմերի մասնակցությամբ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում