AM | RU
USD
EUR
RUB

Նա մնաց ազնիվ մարդ, որովհետև նրա ազնվությունը փորձության չենթարկվեց

Տիմ ընտրություններից դեռ մեկ ամիս էլ չի անցել, բայց արդեն սկսում ենք քաղել առաջին պտուղները:

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի նորընտիր ղեկավարն ընտրություններին մասնակցել էր իբր նոր գաղափարներով, նոր մոտեցումներով: Բնականաբար բոլորս ուրախացանք, բոլորս ոգևորվեցինք ու որքան էլ ցանկանում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ:

Պարզվեց, որ այդ նոր մոտեցումների առանցքը մանկապարտեզի հին տնօրենին նորով փոխարինելու անհրաժեշտությունն է: Ամենատարօրինակն այն է, որ մեր նորընտիրը չի դժգոհում հին տնօրենի աշխատանքից, պարզապես ցանկանում է ազատել, քանի որ կարգն է այդպես, քանի որ այդպես վարվում են ուրիշները, քանի որ մի տեղ կարդացել է, որ ընտրվելուց հետո պետք է բերես քո թիմին: Քանի որ նախընտրական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է մանկապարտեզի նոր տնօրեն: Ու արդյունքում նա վարվում է ճիշտ այնպես, ինչպես վարվել են նրանք, որոնց ինքը քննադատում է: 

Իսկ ես՝ շարքային գյուղացիս, երբ լսելով երիտասարդ թեկնածուի խոսքը, ուրախացել ու ոգևորվել էի նոր սերնդի առաջխաղացմամբ, նոր որակներ դավանողների ձեռքբերումներով, հիմա ինքս ինձ հարց եմ տալիս. Ի՞նչով է տարբերվում սույն երիտասարդը իր նախորդներից, նրանցից, որոնց քննադատում էր: Կամ այդ ի՞նչ ծրագրեր են, որոնց իրականացնմանը խանգարում է մանկապարտեզի տնօրենը: Դե եթե հարցերի լուծումը կախված է մանկապարտեզի տնօրենից, էլ ու՞մ է պետք գյուղապետը: 

Սակայն իրականում խնդիրը մանկապարտեզի տնօրենը չէ, ոչ էլ երիտասարդ գյուղապետը: Խնդիրն այն է, որ մենք դեռևս պատրաստ չենք մեր իսկ հայտարարած նոր մոտեցումների իրագործմանը, քանի որ ըստ էության այդ նոր մոտեցումները չենք էլ կրում: Մենք միայն սերտել ենք մի քանի քաղաքագիտական մտքեր, կարդացել մի քանի գրքեր, տեսել մի քանի ֆիլմեր ու վերջ: Ու մեզ թվում է, որ արդեն մեր ու այլոց մեջ կա անջրպետ, որ միայն մենք կարող ենք երկիրը երկիր դարձնել, որը մինչև մեր ընտրվելը երկիր չէր: 

Եթե այդ նոր մոտեցումները արմատացած լինեին, ապա հարգելի երիտասարդ գուղապետը հավանաբար կգիտակցեր, որ ինքը կոչված է զբաղվելու բացառապես գյուղում առկա խնդիրներով, որ ինքը քաղաքական դեմք չէ, որ ինքը կոչված չէ ի կատար ածելու ազգային իղձերը, որ իրեն ընտրել են սոսկ որպես միջոց գյուղացու հոգսը թեթևացնելու, պայմանները բարելավելու համար ու այլ ծրագրեր որևէ մեկն իրենից չի ակնկալում: 

Իսկ ծրագրերի իրականացմանը հաստատ մանկապարտեզի տնօրենը չի կարող խանգարել: Ավելին, այդ նույն մանկապարտեզի տնօրենը նույնպես պետք է մտնի այն անձանց ցուցակում, որոնց պայմանները բարելավվելուն կոչված է գյուղապետը, նույնիսկ եթե այդ տնօրենը աշխատել է հակառակորդի օգտին: Ու եթե նորի ընտրվելով, գյուղում պետք է գործազուրկների թիվը մեկով էլ ավելանար, ապա էլ ի՞նչ իմաստ ուներ առհասարակ փոփոխությունը: 

Եթե մի պահ փորձենք կտրվել այդ նախընտրական ծրագրերի իրականացում, ամպագոռգոռ հայտարարությունից, ապա պատկերը շատ ավելի առօրեական կդառնա ու կտեսնենք, որ մանկապարտեզի ներկայիս տնօրենն իրոք խանգարում է: Իսկ պատկերը մոտավորապես հետևյալն է. «Ախպեր, դե վիզ կդնենք դու կընտրվես գյուղապետ, մեր թիմից էս ինչին էլ կնշանակես մանկապարտեզի տնօրեն, ընթացքում էլ կերևա ում, որտեղ տեղավորես»: 

Ի դեպ սա ենթադություն չի, սա բառացիորեն խոստովանում է նորընտիր գյուղապետը, ասելով, որ իր թիմից պետք է մարդ նշանակի: Այս առումով նա ազնիվ է: Միայն հարց է ծագում, եթե ընտրվելուց հետո պետք է շարունակվեն հին ավանդույթները, էլ ի՞նչի ենք հին ավանդույթներին տալիս նոր անուններ: Եթե պետք է այլոց քննադատենք ու աշխատենք ճիշտ իրենց պես, ավելի ազնիվ չի՞ լինի ուղղակի ասել, որ ախպեր, ինչ արել լավ ես արել, բայց թող մի քիչ էլ ես անեմ: 

Թող որևէ տպավորություն չստեղծվի, որ կենտրոնացել եմ այս երիտասարդի վրա: Պարզապես այդ մի դեպքը արտացոլում է մեր դաշտի իրական պատկերը: Պարզապես երևույթն է տգեղ: Պարզապես ցավալի է, երբ խոսքն ու գործը տարբերվում են իրարից: Պարզապես ընտրությունների պետք չէ գնալ տյունինգ արած 06-ով ու այն փորձել անցկացնել Mersedec-ի տեղ: Ավելի լավ է անկեղծ ասել, որ մեր ունեցած չունեցածը հենց այս 06-է, ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք: 

Շատ հուսահատեցնող է, որ հրապարակավ դատապարտում ես մարդկանց իրավունքների ոտնահարումը ու չանցած մեկ ամիս, վերածվում իրավունքներ ոտնահարողի: Գոնե մի երկու տարի անցներ, կասեինք, դե մարդուն պաշտոնը փոխեց: Իսկ մեկ ամսում փոխվել հնարավոր չէ: Դա նշանակում է, որ դու հենց այդպիսինն էլ եղել ես: Դա նշանակում է, որ մեր գրեթե ողջ քաղաքական դաշտը ջրի երկու կաթիլի պես նման է իրար: Կա միայն մի շատ չինչին տարբերություն, այնքան փոքրիկ, որ նույնիսկ չարժե այդ մանրուքի վրա ուշադրություն դարձնել: Տարբերությունն այն է, որ մի մասը իշխանության է, մյուսն էլ ուզում է գալ իշխանության:

Ակամա հիշեցի Ֆաուստի հետևյալ հատվածը.

Միևնույնն է այն ես՝ ինչ կաս
Թեկուզ գլխիդ կեղծամ դնես բազմագանգուր,
Կամ հասակդ կրկնապատկես,
Դարձյալ կզգաս, որ նույնն ես դու, մի տանջվիր զուր:

P.S.

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կլիներ Վանաձորում, եթե այնտեղ հաղթանակի հասներ միացյալ թեկնածուն, բայց ինչպես Դրայզերի «Հանճարում» է ասված, Յուջին Վիտլան մնաց ազնիվ մարդ, որովհետև նրա ազնվությունը փորձության չենթարկվեց:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan