Վրաստանում մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

Վրաստանում մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է ընտրությունների երկրորդ փուլի եւ կրկնական քվեարկության հնարավոր ամսաթվերը: ԿԸՀ-ի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին 50 մեծամասնական ընտրատարածքներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչ վերաբերում է կրկնական քվեարկությանը, ապա այն կանցկացվի հոկտեմբերի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում