ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները կքննարկեն ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները կքննարկեն ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 15 օրենսդրական նախաձեռնություն և 4 միջազգային պայմանագիր:

Արտահերթ նիստի օրակարգում է նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում օրենքի ուժով կամրագրվի քաղաքական ուժերի համաձայնության արդյունքում ստորագրված հայտարարությունը՝ ստորագրված ցուցակները հրապարակելու, ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանելու, ընտրախախտումների համար նախատեսված պատիժները խստացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում