ԵՄ-ի ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Մոգերինի

ԵՄ-ի ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Մոգերինի

ԵՄ-ի ոչ մի երկիր չի առաջարկել Սիրիայի իրադրության կապակցությամբ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի՝ արտգործնախարարների մակարդակով նիստին:

«Այսօր ԵՄ-ի ոչ մի երկիր հանդես չի եկել Սիրիայի գծով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ, թեեւ բազմաթիվ հայտարարություններ են եղել ԶԼՄ-ներում»,- ասել է նա:

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով ԵՄ-ում հանդես գալ նրա նկատմամբ պատժամիջոցները խստացնելու օգտին: Պատժամիջոցների թեման հոկտեմբերի 20-21-ին քննարկվելու է Եվրախորհրդի նիստում:

Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալու է ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում