Ադրբեջանում արտահանման ծավալները զգալիորեն նվազել են

Ադրբեջանում արտահանման ծավալները զգալիորեն նվազել են

Ընթացիկ տարում Ադրբեջանում արտահանման ծավալները զգալիորեն զիջում են ներմուծման ծավալներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի արտաքին առեւտրի ծավալը կազմել է 12 մլրդ 742 մլն 682,77 հազար դոլար:

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հաղորդման համաձայն՝ Ադրբեջանից արտահանվող ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 22,64 տոկոսով նվազել է:

Ընթացիկ տարվա ընթացքում Ադրբեջանի արտահանման գործառնությունների ծավալը կազմել է 6 մլրդ 541 մլն 219,69 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժանանակաշրջանի համեմատ 33,81 տոկոսով պակաս է: Ներկրման գործառնությունները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 5,89 տոկոսով պակասելով կազմել են 6 մլրդ 201 մլն 463,08 հազար դոլար:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի արտահանման ծավալը կազմել է 751 մլն 960,18 հազար դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 671 790,46 հազար դոլար: Սեպտեմբեր ամսվա ընդհանուր առեւտրային շրջանառությունը կազմել է 1 մլրդ 423 մլն 750,64 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում