AM | RU | EN
USD
EUR
RUB

Հասարակությունը նույնպես պետք է պատասխանատու լինի Ազգ-Բանակ գաղափարի կայացման համար

Times.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիարական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը:

-Պարոն Գևորգյան, հաշվի առնելով Ձեր անցած մարտական ուղին և ներկայիս գործունեությունը, որն ուղղված է երիտասարդների մարտական պատրաստվածությանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ի՞նչ տեսլականներ ունեք զինված ուժերի դերը հասարակության շրջանում ևս մի նշաձողով բարձրացնելու համար:

-Նախ ասեմ, որ գիտակցական ամբողջ կյանքս կապված է մեր բանակի, երկրի պաշտպանության գործի հետ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում ես այլ կերպ արդեն չեմ էլ կարողանում պատկերացնել ինձ: Այն կենտրոնը, որը ես հիմնել եմ ամբողջ իր գործունեությամբ և ծրագրերով, նպատակաուղղված է երիտասարդների ազգային դաստիարակությանը, մարտական արվեստի տիրապետմանը, ռազմական հմտությունների ուսուցանմանը… Պարզապես մեր գործունեության և ծրագրերի մասին մի այլ առիթով խոսենք:

Անդրադառնամ Ձեր կոնկրետ հարցին. Առաջին հերթին հասարակությունը պետք է ունենա այն գիտակցությունը, որ բանակը, մեր զինված ուժերը, մեր երկրի ողնաշարն է, և որքան ամուր է այն, այնքան մենք ուժեղ ենք, իսկ այդ գիտակցության արմատացումը մեզանից յուրաքանչյուրիս գործն է և միայն տեղի և անտեղի քննադատելով երբեք ոչ հարց կլուծես, ոչ էլ էական բան արած կլինես, խոսելը հեշտ է, կոնկրետ ծրագրերով գործ է պետք անել:

Իմ տեսլականը հետևյալն է: Հասարակությանը, մասնավորապես՝ երիտասարդությանը, հարկավոր է ներգրավել տարբեր ռազմակրթական ծրագրերին, կազմակերպել ավագ և երիտասարդ սերունդների միջև ազատ քննարկման, շփման ռազմահայրենասիրական հավաքներ, ռազմական կրթական հաստատությունների դերը և հեղինակությունը բարձրացնել երիտասարդների շրջանում՝ իհարկե կրթական որակի բարձրացմանը զուգահեռ:

Գիտեք մի կարևոր նրբություն կա, ռազմական կրթության որակը էլ ավելի բարձրացնելով և զինված ուժերի սպառազինության մակարդակը էլ ավելի բարձրացնելով մենք՝ այո, շատ կարևագույն հարցեր լուծած կլինենք, բայց դրան զուգահեռ պետք է հասարակության ուշադրությունը դրական առումով էլ ավելի կենտրոնացնել դեպի բանակը, դեպի ռազմական կրթությունը, դեպի հայ զինվորը, դեպի սահմանը, իսկ այդ անելիքները մեզանից յուաքանչյուրինս է, մասնավորապես այն կառույցներինը, որոնք ստեղծվել են այդ նպատակով...

Գիտեք, երբ ես ասում եմ ռազմահայրենասիրկան դաստիարակություն ամենևին նկատի չունեմ այն վերամբարձ և պաթետիկ ճառերը, որոնք հաճախ ենք լսում տարբեր հարթակներից, այլ խոսում եմ կոնկրետ քայլերի, գործի մասին: Մենք պետք է իրապես հասնենք նրան, որ հայ երիտասարդի համար մեծ պատիվ լինի բանակում ծառայելը, ռազմական կրթությունը զարգանա այն աստիճան ու այնքան հեռանկարային լինի և նաև հեղինկություն տա մարդուն, որ երիտասարդները ձգտեն ռազմական կրթություն ստանալ, որ զինծառայողների և ազատամարտիկների սոցիալական հարցերը այնքան հետևողականորեն լուծում ստանան, որ այդ թեմաների շուրջ այլևս տարաբնույթ շահարկումների ականտես չինենք:

Իհարկե այս և այլ հարցերի մասին կարելի է շատ խոսել, սակայն մի բան հստակ է, որ քաղաքական կամքի և մասնագիտական որակների հաշվին հնարավոր է լուրջ ձեռքբերումներ արձանագրել և ես հուսով եմ, որ այդպես էլ կլինի: Ավելին՝ այս պատասխանատվությունը միայն բանակի ղեկավարության վրա չէ, հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի աջակցելու, ինչ որ տեղ նաև պատասխանատվություն կրելու, գործ անելու՝ ռազմահայրենասիրությունը մրցունակ գաղափար դարձնելու ուղղությամբ, յուրաքանչյուրն իր ոլորտում՝ իր մասով , իր ծրագրերով, որովհետև Հայոց բանակը յուքանչյուրիս զավակն է: Ոչ միայն նվիրյալները այլև ողջ հասարակությունը պետք է սիրի բանակը իր զավակի պես, եկեք այս ուղղությամբ աշխատենք, իրապես, ռեալ առանց պաթետիզմի, գործով... 

-Թույլ տվեք նկատել, որ վերջին շրջանում ռազմամարտական բազմաթիվ դասընթացների կազմակերպիչներ են հայտվել, իրականում ինչպե՞ս է դա արվում և որքանո՞վ է իրապես ծառայում ռազմամարտական բազային գիտելիքների փոխանցման նպատակին, մենք տեսնում ենք , որ երիտասարդներից շատերը ներգրավված են այդպիսի խմբերում:

- Չեմ կարող հերքել, կա նման տենդենց, երիտասարդին միշտ էլ բոլոր ժամանակներում էլ գրավել է զենքը, մարտական հնարքներին ծանոթանալը, բայց մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ ոչ զենքը, ոչ էլ մարտական գիտելիքը դա ժամանց չէ, այստեղ պետք է առավելագույնս խստապահանջ լինել բոլոր այդպիսի նախաձեռնությունների հանդեպ: Նախ հարկավոր է որոշակի ֆիզիկական պատրաստվածության բերել մարդուն, հետո տեսական անհրաժեշտ գիտելիքներով զինել, բարոյահոգեբանական պատրաստվածության բավարար մակարդակի հասցնել և այս ամենից հետո միայն անցնել գործնական դասընթացների: Սա լրջագույն և շատ պատասխանատու գործ է: 

-Ձեր հիմնադրած կենտոնի ծրագրեը բազմազան են, ո՞րն է այն գաղափարը, որը առաջնորդում է ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի շուրջ համախմբված երիտասարդներին:

-Եթե դու չհարգես քո ազգային ինքնությունը, ոչ ոք չի հարգի, եթե դու քո պետականության նկատմաբ կառուցողական մոտեցումներով չառաջնորդվես, դու չես ունենա ամուր պետականություն-երկիր, եթե դու ինքդ քո նկատմաբ խստապահանջ, և նաև քո քայլերի մեջ հետևողական չլինես, նույնը չես կարող պահանջել ոչ մեկից...և ի վերջո ազգային դաստիարակությունը դա համակարգ է, ոչ թե պաթետիկ ճառեր ու ակադեմիական արտահայտություններ:

Մեր կենտրոնում ուսանում են հայկական մարտարվեստ՝ մարտ վարելու հայկական արվեստ, հայ մշակույթ, հայ ռազմարվեստի պատմություն, ընդհանուր ռազմագիտություն, կրոն...մենք շարունակական ծրագրեր, բաց դասեր են կազմակերպում, երիտասարդների և արցախյան ազատամարտի անվանի, ինչպես նաև հասարակությանը ոչ այդքան հայտի նվիրյալներ հետ, ազատ քննարկումներ: Կենտրոնում մի քանի տարի է արդեն գործում է «Ազատամարտի մասնակիցների միավորում» կրթական կառույցը, շատ են անելիքները: Մենք հիմա տարածքի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում, շուտով բացվելու է նաև նոր բազմաֆունկցիոնալ լսարան, որտեղ կհամատեղվեն ռազմագիտության տեսական և գործնական դասերը:

-Պարոն Գևորգյան, դուք Ձեր կենտրոնի իրականացրած ծրագրերի և առհասարակ գործունեության մասին քիչ եք խոսում, ո՞րն է պատճառը:

-Միշտ հիշեք, երբ մարդը սկսում է շարունակ խոսել, թե ինքը ինչ շատ, մեծ ու կարևոր գործ է անում, նա այլևս դադարում է այդ պահից գործ անել, տարվում է իր եսով, որը աստիճանաբար վերածվում է փուչիկի, ինչն էլ մի օր պայթում է և վերջ...եթե իսկապես ուզում ես գործ անել, քիչ խոսիր, տարվիր գործով, գործիդ մեջ գաղափար և հոգի դիր, զարգացիր և զարգացրու...

 

Լրահոս
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին Ղազախական ավիաընկերությունը հայտարարել է Աստանա-Երևան ուղիղ չվերթներ բացելու մասին Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան վերականգնելու համար անհրաժեշտ մասերը Արցախ այցելած բլոգերը ծավալուն հոդված է հրապարակել Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում ՀՀ Նախագահի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ PKK ղեկավարներից մեկը սպառնացել է Թուրքիայի հանրաքվեում «այո» քվեարկողներին Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը Նախագահը ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են 41 մլն դոլարով Վարչապետը հորդորեց ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացն իրականացնել սեղմ ժամկետում Դոլարն արժևորվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել ԱՀ Նախագահը և ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության հարցեր Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Ռուսական կողմը պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները Բյուջեն արդյունավետ տնօրինելու համար առողջապահության նախարարությունը քննարկում է նոր նախագծեր ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է տնտեսական աշխուժացում ՀՀ ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլա» համալիրի՝ ՀՀ տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոսների ու ուսանողների Հայաստանն առաջնային դեր ունի ֆրանկոֆոն տարածքի ստարտափների զարգացման համար Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության առնչությամբ Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս Հստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ 2017թ.-ին ևս Ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ՊԵԿ փոխնախագահն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները Վառելքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan