Նարեկ Ադոնցը ևս նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Նարեկ Ադոնցը ևս նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Նարեկ Ադոնցը նշանակվել է վարչապետի օգնական։ Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Նարեկ Ադոնցը, ով Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին է, 2011 թվականին եղել է Երևանի քաղաքապետի օգնական, այնուհետև աշխատել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, որպես գործադիր տնօրենի խորհրդական, արտաքին կապերի բաժնի պատասխանատու:

Կարեն Կարապետյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ վարչապետի օգնական էր նշանակվել Աշոտ Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում