Ադրբեջանում ֆինանսական ոլորտի 117 հաստատություններ են լուծարվել

Ադրբեջանում ապահովագրական եւ ֆինանսական ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը խիստ կրճատվել է, լուծարվել են 117 հաստատություններ:

Այս մասին Հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակումների համաձայն` 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովագրական եւ ֆինանսական ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կազմել է 1545:

Ադրբեջանում կրճատվել է նաեւ առեւտրային կազմակերպությունների թիվը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ դրանց թիվը կազմել է 1513:

2016 թվականի սկզբի համեմատ Ադրբեջանում կազմակերպությունների եւ ձեռնարկությունների թիվը 2,9 տոկոսով նվազել է:

Նախորդ տարվանից սկսած նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում, եւ այդ պատճառով Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից փակվում են տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում