Ադրբեջանական մանաթին կրկին էժանացում է սպասում

Ադրբեջանի ազգային արժույթին` մանաթին կրկին էժանացում է սպասում:

Այս մասին Հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` հոկտեմբերի 20-ից Ադրբեջանական մանաթ եւ ԱՄՆ դոլար փոխարժեքը կլինի 1,6030 մանաթ:

Հոկտեմբերի 19-ին դոլար-մանաթ փոխարժեքը եղել է 1,60, իսկ հոկտեմբերի 18-ին՝ 1,5969 մանաթ:

Նախորդ տարվանից սկսած նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով ճգնաժամային վիճակում հայտնված Ադրբեջանի բնակչությունը դժվարանում է վճարել դոլարով վերցված վարկերը:

Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում