Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը իր մոտ է կանչել Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թաքինին: Այս մասին անանուն աղբյուրը հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությանը:

 Արտաքին քաղաքական գերատեսչությունում դեսպանին հայտնել են իրանական կողմի բողոքը` կապված պաշտոնական Անկարայի կողմից Իրանի հասցեին հնչեցվող հայտարարությունների հետ: Այդուհանդերձ, աղբյուրն այլ մանրամասներ ԱԳՆ-ում դեսպանի ընդունելության հետ կապված չի նշել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում