«Հրապարակ». ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները հրաժեշտ կտան պաշտոնին

Թեև ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել և սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը: Ավելին` արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու:

«Հրապարակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը: Արթուր Աֆրիկյանի փոխարեն հնարավոր է նշանակվի Արարատյան մաքսայինի պետ Սամվել Ավետիքյանը: Նա բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ: ՊԵԿ նախագահի ապագա տեղակալն ազգակցական կապեր ունի երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում