«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետի ծառայողական մեքենայից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 750 մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչև 200 հազար դոլարի։

Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշները՝ « 01 LL 001»։

Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից «Հայկական Ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչու է Կարեն Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյոք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նո՞ր է ձեռք բերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն թե ոչ։ Կառավարությունից թերթին պատասխանել են, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 750-ը և « Lexus lx 470»-ը կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են։ Թերթը մյուս հարցերին պատասխան չի ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում