«Չորրորդ իշխանություն». Տնօրենի դուստրն այլևս չի կարողանա որպես թեկնածու առաջադրվել

Հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց։ Դրանցից մի քանիսը վերաբերում էին կրթության ոլորտին։ Հենց այդ օրը նա հայտարարեց, որ կրթության գործընթացում նախ պետք է բացառվեն ազգակցական կապերի, հովանավորչության, և շահերի բախման երևույթները։

«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել նման դեպքեր, բայց պետք է տարբերակել օբյեկտիվն ու սուբյեկտիվը»,- հայտարարեց վարչապետը։

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, մայրաքաղաքի դպրոցների մասով այս խնդրի լուծման քննարկումները սկսվել են դեռևս գարնանը, իսկ արդեն ամռան ամիսներին բավական հետաքրքիր որոշում է ընդունվել։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը այսուհետ կբացառի դպրոցների տնօրենների մրցույթների ժամանակ գործող տնօրենի դստեր, առհասարակ նրա հետ ազգակցական կապ ունեցող թեկնածուների առաջադրումը։ Որոշումը, սակայն հետադարձ ուժ չունի։ Այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնը մորից «անցել» է աղջկան, վերջիններս կշարունակեն պաշտոնավարել մինչև սահմանված ժամկետը։ Նկատենք, որ դպրոցի տնօրեններն ընտրվում են 5 տարի ժամկետով։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում