«Հրապարակ». «Ուղեղների լվացման» ծրագրին մեկ միլիարդ դոլար է հատկացվելու

«Մոսկվայի կենտրոնում շինարարական և ձկնարդյունաբերական ծրագրեր իրականացնող, Երևանյան «Գրեբոյեդով ակումբի» և Դմիտրի Կիսելյովի «մասնագետ» Անդրանիկ Նիկողոսյանն օրերս Մոսկվայում ստեղծել է Լրագրողների աջակցության միջազգային ֆոնդ, ուր «հավաքագրելու» է ԱՊՀ լրագրողներին՝ հիմնականում նոր, երիտասարդ սերնդին՝ համընդհանուր տեղեկատվական քաղաքականության իրականացման, «պրոֆեսիոնալ» կադրերի «պատրաստման» և «տեղակայման» համար։ Ռուսական դպրոցների ու ճամբարների «հայր» Ա. Նիկողոսյանին, պարզվում է, այս ծրագիրն իրականացնելու համար մեկ միլիարդ դոլար է հատկացվելու՝ 5 հազար աշխատատեղ ստեղծելու, ԱՊՀ երկրներում «ուղեղների լվացման» օրրան ստեղծելու, արևմտյան ազդեցությունն «արմատախիլ» անելու համար։ Թիրախում նաև Հայաստանն է»»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում