Թուրքիայում Իրանի դեսպանատան տարածքից կրակոցներ են հնչել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տասնյակ կրակոցներ են լսվել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:

Համաձայն տեղեկացված աղբյուրների` կրակոցներն ամենայն հավանականությամբ արձակվել են նախազգուշական նպատակով դեսպանատան անվտանգության անցակետից:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացնող հայտարարություն էր արել` հայտնելով Ստամբուլում հնարավոր ահաբեկչության կամ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հնարավորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում