Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում հակամարտության կարգավորմանը. Կրեմլ

Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում ոչ հումանիտար դադարներին, ոչ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բոլոր այս օրերին շարունակվել են հսկիչ անցակետերի գնդակոծումները, ահաբեկչական խմբավորումների հարձակումները այն հիմնական երթուղիների վրա, որոնցով հնարավոր է հումանիտար բեռների տեղափոխումը, առաջին հերթին «Կաստելլո»-ի (ճանապարհ) վրա»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հումանիտար դադարը Հալեպում:

«Այդ ամենը, բնականաբար, խիստ դժվարացնում, եթե չասենք անհնարին է դարձնում հումանիտար շարասյուների ձեւավորումը»,– հավելել է Պեսկովը:

«Առայժմ դա ոչ ոքի մոտ չի ստացվում, այդ թվում՝ նրանց, ովքեր նման պարտավորություններ են ստանձնել, այդ ամենը բնավ չի նպաստում ոչ դադարներին, ոչ հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացին, ոչ հակամարտության կարգավորմանը»,– ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում