Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ՝ ներկրման հետ կապված խնդիրների վերաբերյալ դեռեւս զանգեր չեն ստացվել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ տարիներ շարունակ մարդկանց հորդորել են զանգել եւ զգուշացնել, եթե ներկրումների հետ ինչ-որ խնդիր ունենան, սակայն մինչև օրս զանգեր չեն ստացել:

«Եթե կա երեւույթ, դիմեք խնդիրը կհարթենք: Նույն պատասխանը ամիսներ, տարիներ առաջ եմ տվել, երբ ասում էին՝ կարող է ինչ-որ բան ներկրենք, մեզ խանգարեն, ասում եմ՝ նման դեպքերում խնդրում եմ՝ զանգահարեք: Վարչապետն էլ նույն բանը պետք է ասի. եթե կան երեւույթներ, զանգահարեք, խնդիրը հարթենք: Թող զանգերը լինեն, հետեւությունները կանվեն, ինձ թվում է՝ դրանք անմիջապես կհարթվեն. եթե ոչ, կարող եք նորից այդ հարցը բարձրացնել: Ես համոզված եմ, որ վարչապետը խոսքի մարդ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողնե րի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով ՝ հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ անվստահությունը պայմանավորված է ապագայի հանդեպ անորոշության առկայությամբ:

«Գաղտնիք չէ, որ, իրոք, ապագայի հանդեպ հանրության մոտ կա անորոշություն, որ այսօր կոնկրետ դպրոցը, համալսարանն ավարտած երեխայի համար անորոշ է, թե ինչով պետք է զբաղվի: Մեր խնդիրն այն է, որ լինի որոշակիություն, իսկ այդ որոշակիություն մտցնելն արդեն իսկ հավատը վերականգնելն է: Վարչապետը նոր բան չի ասել. նա ասել է, որ անորոշությունը հարկավոր է վերացնել. այդ նույն բանը նաեւ չեն թաքցրել նախորդ վարչապետները: Ունենք խնդիր, պետք է հաղթարենք, չենք հաղթահարի, նորից կանենք հետեւություններ»,– եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում