«Հայկական Ժամանակ». Այս տարի համաներում կլինի

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով համաներում, այնուամենայնիվ, հայտարարվելու է, ավելին, այդ մասին որոշման տեքստն արդեն պատրաստ է, բայց այն դեռ ԱԺ չի ուղարկվում։ 

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն կքննարկվի մինչև տարեվերջ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում չի հերքել, որ այս տարի համաներում կլինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում