«Առավոտ». «Վերնիսաժ»-ի շինարարությունն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կավարտվի

«Վերնիսաժում», որը հարյուրավոր մարդկանց համար ծառայում է որպես աշխատատեղ, արդեն քանի ամիս է՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ճիշտ է, հետնամասում և հարակից տարածքներում որոշ առևտրականների տեղ հատկացվել է, որպեսզի նրանց բիզնեսը շատ չտուժի, բայց, շինաշխատանքներով պայմանավորված, քաղաքացիները հոսքը դեպի «Վերնիսաժ» կրճատվել է, ինչի հետևանքով էլ կանգնողների գործերը վատացել են։ Այս մասին գրել է «Առավոտ»-ը:

«Առևտրականները հույս ունեն, որ մինչև Նոր տարի շինարարությունն այստեղ կավարտվի, որպեսզի տուրիզմի սեզոնին կորցրած եկամուտները գոնե նախատոնական օրերին հետ բերեն։ Շինարարությունը կատարվում է տարածքի վարձակալի միջոցներով, և եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարությունն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կավարտվի»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում