Հայաստանի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում