Իրանի եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարները Chatham House մրցանակն են ստացել միջուկային համաձայնագրի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ-ը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Chatham House միջազգային մրցանակի դափնեկիրներ են դարձել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Մի քանի տարի բանակցություններ անցկացրած նախարարները մրցանակն ստացել են ի նշան «21-րդ դարի միջազգային հարաբերություններում դժվար հաղթահարելի դիվանագիտական փակուղիներից մեկի լուծման գործում իրենց կարեւոր դերակատարության ճանաչման»:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի հուլիսին Վիեննայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում