Անթալիայում որոտացած պայթյունից վիրավորվել է տասը մարդ

Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ավտոկայանման կետում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Անթալիայի նահանգապետարանը:

Վիրավորները վնասվել են ապակու կոտրված կտորներից: Դեռևս ուսումնասիրվում է, թե արդյոք կատարվածն ահաբեկչական հարձակում է եղել, թե ոչ: Իշխանությունները դեռևս չեն հաստատել պայթած մեքենայի մեջ պայթուցիկ լինելու հանգամանքը:

Պայթյունից վնասվել են 4 ավտոմեքենա և շրջակայքի շենքերը: Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում