«Ձկնկուլին» Մոսկվայում վերացնելու հետքը բերում է ուղիղ Հայաստանի ԱԺ. Նիկոլ Փաշինյան

Մոսկվայում նախօրեին «Ձկնկուլ» կամանունով Արմեն Իսրայելյանին վերացրել է վարձու մարդասպանը, եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի ԱԺ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առեւանգումներ, ահաբեկումներ եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, եւ այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա: Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի եւ ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում